Ավտովթար Ապարան-Արտաշավան ճանապարհին. կան զոհեր

Այսօր վաղ առավոտյան, ժամը 05.52-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Արտաշավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով «Մերսեդես E320» մակնիշի 04 ՍՏ 151 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրական սյանը, ինչի հետևանքով երկու ուղևորներ տեղում զոհվել են: Փրկարարները դուրս են բերել վարորդին, ով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն:

Տեսանյութեր

Լրահոս