«Ստեղծված իրավիճակում ամենավատ վիճակում հայտնվել ենք մենք` Հունգարիայի հայերս: Մենք բազմաթիվ համատեղ ծրագրեր ունեինք, որոնք այժմ, ցավոք, հետաձգվել են: Մենք առաջնորդվում ենք այն որոշմամբ, որը կայացրել է Հայաստանի նախագահը»,-նշել է Նիկողոս Հակոբյանը:
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը խստորեն դատապարտել է 8 կանանց սպանությունը:
Ներկայումս ԵՄ-ը և Ադրբեջանն ինտենսիվորեն բանակցում են այդ հարցի շուրջ: Հետագայում պլանավորված է, որ «Արևելյան գործընկերություն» ծրագրում ներառված երկրների քաղաքացիների համար ամբողջովին վերացվելու է գործող վիզային ռեժիմը»:
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում տեղի է ունեցել զորավարժության գլխավոր փորձը` մարտական հրաձգությամբ, որին հետևել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, մասնակից երկրների, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի ներկայացուցիչները և այլք:
Քիսինջերը նշել է, որ երբեք «արաբական գարունը» չի ընդունել այնպես, ինչպես որ այն գնահատում էին արևմտյան աշխարհի շատ հատվածներում: Օրինակ, շարունակել է նա, Եգիպտոսում ընտրողների 75 տոկոսը քվեարկել է «Մահմեդական եղբայրների» և արմատական իսլամիստների օգտին:
Չի բացառվում, որ պայթյունից զոհվածների քանակը կարող է ավելանալ: Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են 50 հրշեջ մեքենաներ:
Ռեիսյանը նշել է, որ ողջունում է նրա այցը քրիստոնեական համայնքներ, նաեւ ընդգծել է այն բանի կարեւորությունը, որ Պապը աղոթել է Սիրիայի քրիստոնյաների համար: «Ոչ մի դեպքում այնպիսի բան չի կարող լինել, որ Հռոմի պապի այցը քննադատության ենթարկվի, ինչպես որ դա ներկայացրել է թուրքական մամուլը»:
ԱԻՆ լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնում են, որ ըստ բժշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Քազեմեյնիի խոսքերով՝ մայրաքաղաքում անցկացվելու են պաշտպանական, անվտանգության և որոնողա-փրկարարական գծով գործողություններ. «Տվյալ զորավարժությունները պլանավորվել էին անցկացնել սեպտեմբերի 21-28-ը, սակայն որոշակի պատճառներով այն հետաձգվել է:
Օպերատիվ քննչական խումբը պարզել էր, որ մինչ նրան վրաերթի ենթարկելը, նշված վայրում վիճաբանություն էր տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ Ա. Ղազարյանը իր կողմից վարած «Միցուբիշի» մակնիշի 891 ՕՏ 64 համարանիշի ավտոմեքենան քշել էր իր հետ վիճաբանող անձանց վրա, որի ժամանակ էլ Ն. Սերգեյանը վրաերթի էր ենթարկվել և տեղում մահացել:
Ներկայում պարզվում են պայթյունի պատճառները, չի բացառվում ահաբեկչության վարկածը:
Հավաքված ավելի քան հազար ցուցարարները ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ քարեր և դյուրավառ հեղուկով շշեր են նետել: Անկարգություններ են տեղի ունեցել նաև Ինդոնեզիայի մյուս քաղաքներում:
Ամենախայտառակը, Կազիմիրովի գնահատմամբ, պաշտոնական Բաքվի կողմից 1995-ի փետրվարի 4-ին ԵԱՀԿ-ի հովանու ներքո 3 կողմերի ստորագրած համաձայնությունն էր՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ: Սա նախապես համաձայնեցվել էր Հեյդար Ալիևի հետ, սակայն Բաքուն չհետևեց դրան՝ չառաջարկելով ոչ չեղարկել, ոչ վերակնքել, ոչ էլ շտկել կամ լրացնել:
«Այս մարտավարությունը թալիբների վերջին շունչն է: Նրանք փորձում են ոչ միայն գրոհել մեր զորքերը, այլ նաև քաոս առաջացնել, քանի որ անկարող են իշխանություն հաստատատել կորցրած տարածքներում»,- ասել է Պանետան:
Թուրքիան անում է հնարավորը Մերձավոր Արևելքում, Բալկաններում և Հարավային Կովկասում կայունության հաստատման նպատակով: Այս մասին, «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
երկրի կենտրոնական հատվածում տեղումների տարեկան միջին քանակը 251 միլիմետրից նվազել է մինչև 200 միլիմետրի: Նշվում է, որ վերջին տարիներին Իրանում գրանցվել են մի շարք ուժեղ երաշտներ, ինչը մասնավորապես վերաբերում է նրա հարավային հատվածին, ուր մոլեգնում են ավազամրրիկները:
Այդ փաստաթղթով ստեղծվել է իրավական բազա՝ երկաթուղային թունելի կառուցումը կարճ ժամանակահատվածում ավարտելու համար:
Human Rights Watch-ի կարծիքով՝ շտապողականությունը, որոնցով իրականացվել են այդ հաշվեհարդարները, հակասում են ընդդիմության հայտարարություններին, թե իրենք գերիների նկատմամբ արդար դատավարություն են իրականացնում:
Երեկվանից սկսած՝ մինչ այսօր Facebook սոցցանցով Ադրբեջանի մահմեդականներին կոչ էր արվում հավաքվել ԱՄՆ-ի դեսպանատան մոտ՝ բողոքի ակցիա անցկացնելու նպատակով: Այդ կոչում մասնավորապես ասվում էր…
Վրացական դիվանագիտությունը հասավ նրան, որ միջազգային հանրությունը գնալով այդ զորավարժությունների վերաբերյալ ավելի շատ սուր հարցեր է հղում Ռուսաստանին», ասել է Վաշաձեն:
Առայժմ չճշտված պատճառներով, ենթադրաբար, ազդանշանային համակարգի խափանման պատճառով գնացքներից մեկը մխրճվել է մյուսի ետևի հատվածը: Մահացել է Լահորից ուղևորվող գնացքի մեքենավարը: Տուժածներին տեղափոխել են Կարաչիի հիվանդանոցներ:
Ըստ մարդու իրավունքների ոլորտի բրազիլացի մասնագետ Պինեյրոյի տվյալների՝ այդ «տարրերից» մի քանիսը միանում են հակակառավարական զինված խմբերին, մյուսները՝ գործում ինքնուրույն:
Երբ մասնակիցներն արդեն ավարտել են մաքրման աշխատանքներն ու վերադառնում էին, հնավայրին է մոտենում մի մեքենա և մաքրած տարածք է նետում պարկերով գործարանային աղբը: Երիտասարդների կոչերին՝ չաղտոտելու մեր պատմամշակութային վայրը, աղտոտողներ չեն արձագանքել և շտապ հեռացել են վայրից: Թափված պաստառներից կարելի էր գուշակել, որ աղբը պատկանում է «Էլնոր» ընկերությանը
Ժամը 20.52-ին կապ է հաստատվել արշավախմբի անդամներից Լևոն Մովսիսյանի հետ, ով հաստատել է, որ Ա. Ավետիսյանին ուղեկցում են ընկերների մոտ:
Տուժածին տեղափոխել են Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:42-ին, մարվել՝ 18:47-ին: Այրվել է սառնարանը, կահույքը, հատակը (35 քմ) և 2 դուռ:
Ճապոնական Kiyodo գործակալությունը հաղորդում է, որ 1000 ձկնորսական նավերից բաղկացած չինական նավատորմն այժմ շարժվում է Ճապոնիայի վերահսկղության տակ գտնվող կղզիներ՝ հաստատելու Պեկինի իրավունքները այդ տարածքի վրա: Ակնկալվում է, որ արդեն օրվա ընթացքում նավատորմը կարող է հասնել կղզիներ:
Ի դեպ, գովազդում չի նշվում iPhone 5-ի մի շարք նոր ֆունկցիաների մասին, ինչպիսիք են` FaceTime, iCloud ծրագրերը, ինտեգրումը iTunes-ին և այլն: Այս ամենը խոսում է այն մասին, որ Apple-Samsung «պատերազմը» դեռեւս շարունակվում է:
Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):
Մի քանի մարդ հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում, սակայն տուժածների մեծամասնությանը անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերելուց հետո ուղարկել են տուն, նրանք կբուժվեն ամբուլատոր եղանակով:
Պեկին և Գուանչժոու քաղաքներում ճապոնական դպրոցները փակվել են նվազագույնը 2 օրով: Ցուցարարների հարձակմանն են ենթարկվել Panasonic ընկերության 3 գործարաններ: Ընկերության ղեկավարությունը երկուշաբթին և երեքշաբթին հայտարարել է հանգստյան օրեր: