Միայն 2012 թվականի օգոստոսի ընթացքում բեռնափոխադրումների ծավալն աճել է 19,2%-ով: Մեկ ամսվա ընթացքում ՀԿԵ-ն փոխադրել է 380,1 հազ. տոննա բեռ, որից 169,2 հազ. տոննան՝ ներմուծման, 49 հազ. տոննան՝ արտահանման և 161,9 հազ. տոննան՝ տեղական հաղորդակցությունում:
Իր հերթին Սալեհին հաստատել է «Իրանի անսահման աջակցությունը Սիրիայի կառավարության կողմից երկրում անվտանգությունը և կայունությունը վերականգնելուն ուղղված ջանքերին»:
Շաշկինը կարևորել է Աֆղանստանում տարվող օպերացիաներին Վրաստանի ներգրավվածությունը՝ ընդգծելով, որ դա հնարավորություն է տալիս սեփական ներդրումն ունենալ ահաբեկչության դեմ միջազգային պայքարում և համաշխարհային կայունության ու անվտանգության ապահովման գործում: Շաշկինը հավելել է, որ Վրաստանը կշարունակի իր տարածքով ՆԱՏՕ-ի ռազմական բեռների տարանցումը դեպի Աֆղանստան:
Ողջունելով ԼՂՀ խորհրդարանականների այցը Ազգային ժողով, Էդուարդ Շարմազանովը նախ շնորհավորել է Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ, նշելով, որ սա համայն հայության տոնն է` Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդան նախատեսում է հատուկ բանագնաց ուղարկել Չինաստան, որը այս հարցը կլուծի դիվանգիտական ճանապարհով:
Ես կարծում եմ, որ համալսարանում պետք է ավելացնել գիտահետազոտական բաղադրիչը, որը կարող է նպաստել ոչ միայն մրցունակ մասնագետներ պատրաստելու գործընթացին, այլեւ արտերկրից ուսանողների ներգրավմանը: Մենք ակնկալում ենք, որ առկա ներուժը նպատակային օգտագործելու դեպքում Ֆրանսիական համալսարանը կարող է դառնալ տարածաշրջանում ֆրանսիական մշակույթի կենտրոն՝ միաժամանակ նպաստ բերելով մեր երկրում բարձրագույն կրթության որակի բարելավմանը»,- մասնավորապես նշել է նախարարը։
Երգչուհին իր facebook-յան էջում կիսվել է ընկերների հետ իր ուրախությամբ՝ նշելով. «Մենք երջանիկ ենք, որ բալիկ ենք ունենալու: Ուստի, մեզ համար այս կարևոր և ուրախ պահն ամբողջությամբ վայելելու համար, հետաձգել ենք մեր աշխատանքային հանդիպումները»:
Նորաբաց բաժանմունքում առաջին քաղաքացուն անձնագիր տրամադրելուց հետո սկսվել է առաջին աշխատանքային օրը նոր պայմաններում, իսկ առջևում հերթական անձնագրային բաժանմունքների բացումն է ոչ միայն Երևանում, այլև հանրապետության այլ քաղաքներում:
«Ուղղակի խայտառակություն է, խայտառակություն: Կարևորագույն օբյեկտ, որը գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, պետբյուջեից 700 մլն դրամ ենք հատկացրել, աշխատանքները միչև հիմա ավարտված չեն, ու պարզվում է` լրացուցիչ գումարներ պետք է պետությունը հատկացնի»,- վրդովված ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հարցի քննարկումը նախատեսված է հոկտեմբերի 1-ին:
Փաստաթղթում խոսքը երկու պարտքերի՝ 189 մլն և 300 մլն դոլարի մասին է: Համաձայնագրով նախատեսվում է, որ Ղրղըզստանի 2005թ. սեպտեմբերի 5-ից կուտակված 189 մլն դոլար պարտքն ամբողջ ծավալով կներվի համաձայնագրի ուժի մեջ մտնելուն պես: Մնացած պարտք (սկսած 2009-ի փետրվարի 3-ից, կազմում է 300 մլն դոլար) աստիճանաբար կներվի 2016-ից սկսած՝ 10 տարվա ընթացքում՝ հավասար բաժնեմասերով:
ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության օպերտիվ խումբը: ԱԻՆ-ից խոստացան տրամադրել լրացուցիչ տեղեկություն:
Երևան-Երասխ ճանապարհի 20-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին` 1962 թ. ծնված Անժելա Բարսեղյանը, տեղում մահացել է:
Վարչապետը բոլոր նախարարներին նախազգուշացրել է, որ այսուհետև իրենք են անձնական պատասխանատվություն կրելու գնումների գործընթացի համար:
Ճապոնական առափնյա անվտանգությունը Սենկակուի շրջանում տեղակայել է յոթ խոշոր պարեկային նավ:
Մտահոգիչ ի՞նչ կա: Շեյկն աշխատում է, եթե ամուսնանա՝ պետք է երեխա ունենա»,- ասում է Շեյկի տատիկը:
Այդ զորավարժություններին մասնակցում են բոլոր զորատեսակները՝ ցամաքային զորքեր, ռազմաօդային ուժեր և ռազմածովային նավատորմ: Զորավարժությունները ղեկավարում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը:
«Շիրակ կենտրոնի» կայքի համաձայն էլ դեպքի վայրում են եղել 3-4 մարտական հաշվարկ, որոնք «անօգուտ փորձեր են կատարել հանգցնել մոտ 1000 քառակուսի մետր տարածքում բռնկված հրդեհը և կարելի է ասել, որ արտադրամասից այլևս ոչինչ չի մնացել»:
«Օտարի շահերը սպասարկող ֆորպոստային քաղաքականության ընթացքին հանձնված Հայաստանյան ստրկամիտ և անգործունակ քաղաքական վերնախավի, նրանց սպասարկող փորձագետների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների մի չնչին մասն է ըստ էության տեղյակ Հայաստանում առկա օտարերկրյա, տվյալ դեպքում` ռուսաստանյան ռազմական ներկայության պայմանների, կազմի, կառուցվածքի և խնդիրների մասին:
Նոր տեխնոլոգիայի շնորհիվ վինչեստերի հիշողությունը կարելի է ավելացնել 40%-ով, իսկ էներգիայի սպառումը նվազեցնել 23%-ով:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, նա ապօրինի կերպով պահվող զինամթերքը 01.07.2012թ. ժամը 02.00-ի սահմաններում ավտոտնակից վերցրել և ապօրինի փոխադրել է Երևան քաղաքի Աճառյան 37 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիր:
Փաթեթին կցված տեղեկանք-հիմնավորման մեջ նշվում է, որ այս համաձայնագրի ստորագրման նպատակն է նպաստել Հայաստանի և Էկվադորի միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու քաղաքացիների փոխադարձ այցելությունների խթանմանը:
Նախագահի հրամանով՝ երեկ երեկոյան քրեակատարողական համակարգի բոլոր հիմնարկներում ներդրվել է պարեկային ոստիկանությունը, որն իր ձեռքն է վերցրել բանտերում կարգուկանոն հաստատելու և բանտարկյալների իրավունքների պաշտպանության պատասխանատվությունը: Բանտերում իրականացվում է նաև Վրաստանի ժողովրդական պաշտպանի ապարատի մոնիթորինգ:
Ըստ Արցախի նախագահական գրասենյակի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության՝ ԼՂՀ պատվիրակությունը Երևանում կմասնակցի Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին։
Այն մասին, թե ինչը կարող էր ապստամբություն հրահրել, ինչպես նաև քանի կալանավոր է մասնակցել անկարգություններին` հայտնի չէ:
Վարորդական վկայական ստանալու կարգը կենթարկվի որոշ փոփոխությունների: Հարցը, ՀՀ ոստիկանության ներկայացմամբ, ներառվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 20-ի նիստի օրակարգում: Նախատեսվում է կատարել հետեւյալ փոփոխությունները: Նախ, այն քաղաքացին, ով արդեն ունի վարորդական իրավունք, այլ կարգի վարորդական իրավունք ստանալու համար այլեւս տեսական քննություն չի հանձնի, քանի որ տեսական քննության հարցաշարարերը նույնն են բոլոր կարգերի համար: Երկրորդ` գործնական […]
Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի հանրապետության փոխհարաբերությունները այժմ շատ բարձր մակարդակի վրա են: Այս մասին այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը:
Հաղորդվում է, որ համաշխարհային ինտերնետային ցանցի չինական սեգմենտում ակտիվորեն քարոզվում է ճապոնական ինտերնետ-ռեսուրսները գրոհելու մասին կոչեր:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի կոչն ուղղված է ֆրանսիական բոլոր դեսպանություններին, որոնք պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն` հաշվի առնելով հյուրընկալող երկրում տիրող իրավիճակը և առանձնահատկությունները:
«Մենք ազնիվ զինվորներ ենք և կպաշտպանենք մեր երկիրը և մեր մահմեդական եղբայրներին»,- մեջբերում է պարբերականն ընդդիմադրին: