
Թուրքերն ուզում են փոխել Վանա լճի անունը

Բիթլիսի նահանգի բնակիչները ցանկանում են փոխել Վանա լճի անունը: Նրանք ցանկանում են, որ Վանա լիճն այսուհետ կրի «Դատվանի ծով» անունը՝ այդ պլանում հենվելով օսմանյան արխիվների վրա, տեղեկացնում է թուրքական TRT Haber-ը:
Բիթլիսի քաղաքապետ Ֆեհմի Ալայդընը նույնպես կողմ է արտահայտվել այդ անվանափոխությանը՝ ընդգծելով, որ Վանա լճի ափագծի 2/3-ը, այսինքն՝ 65 տոկոսը, բաժին է ընկնում Բիթլիսի նահանգին: Բիթլիսցիները համաձայն են նաև այն տարբերակին, որ եթե Վանա լիճը չվերանվանվի որպես «Դատվանի ծով», ապա գոնե պետք է անվանվի «Բիթլիս-Վան» լիճ կամ էլ «Վան-Բիթլիս» լիճ: