«Ինքնիշխան Հարավային Օսիայի կազմավորումը, նրա ազատության և անկախության հերոսական պաշտպանությունը Օսեթիայի ժողովրդի հնագույն պատմության ամենավառ էջերից մեկն է, նրա անկոտրում ոգու, հայրենասիրության և անձնազոհության ցայտուն դրսևորումը»:
Հ. Ջինանյանը ծնվել է 1919 թ. նոյեմբերի 25-ին, Կ. Պոլսում: 1925 թ. ներգաղթել է Խորհրդային Հայաստան: 1936-41թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի նախաձեռնությամբ ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին ընդառաջ, առողջ ապրելակերպ կարգախոսի ներքո կազմակերպվել էր մարտական զենքից հրաձգության առաջնություն, որին մասնակցում էին մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների ղեկավարները:
Նախարարը գոհունակությամբ է խոսել այսօր տեղի ունեցած համատեղ զորավարժությունների մասին, որոնք նրա խոսքով, ռազմական ոլորտում սերտ փոխգործակցության վկայությունն են:
Սեպտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը վնասվել է Փարիզում կայանալիք «TopResa’ 2012» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարը, մասնավորապես ԼՂՀ պաստառները:
Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները լուրեր էին հրապարակել, որ Սիրիայում ապստամբների կողքին կռվում են չեչեն գրոհայիններ: Ի պատասխան՝ Կադիրովը հայտարարել էր, որ Սիրիայում ոչ մի չեչեն չկա:
Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է հայկական ԶԼՄ-ների կողմից շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, թե Ստեփանակերտի օդանավակայանի բացումը պլանավորված է սեպտեմբերի վերջին, գրում է ադրբեջանական APA-ն:
«Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը անկախության 21 տարիների ընթացքում կարող էր շատ ավելի արդյունավետորեն զարգանալ»,- այս մասին, ըստ ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության, ասել է Միջազգային Եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Դիոգո Պինտոն: Ըստ Եվրոպայի խոշորագույն կազմակերպություններից մեկի համակարգողի, Ռամիլ Սաֆարովի ներում շնորհելու փաստը և դրա շուրջ ստեղծված լարվածությունը եվրոպական և տեղական մտածելակերպերի տարբերության վառ օրինակ է: «Եթե Ռամիլ […]
««Հայկական ժամանակ» թերթում տպագրված այն լուրը, թե իբր ահաբեկիչ գրոհայիններ են ներթափանցել Հայաստան հիմնովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին ստորագրել է օրենք՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին:
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը իր աշխատակիցների հավաքած տվյալների հիման վրա հաղորդում է Սիրիայում բազմաթիվ ռազմական հանցագործությունների մասին և միջազգային հանրությանը կոչ անում հապճեպ քայլեր ձեռնարկել:
Ինչպես հաղորդում է Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը, իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել Ուզբեկստանի ևս երկու քաղաքացի, որոնք դեռ ազատության մեջ են:
Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել մահմեդականների հոգևոր առաջնորդներին վերջերս Լիբանան կատարած այցի ժամանակ հյուրընկալության համար և նշել, որ նրանց երկխոսություն և համագործակցություն սկսելու առաջարկ է արել, փոխանցում է Interfax-ը:
Թբիլիսիում տեղի է ունենում բողոքի խոշոր ակցիա՝ ընդդեմ Գլդանի բանտում բանտարկյալների հանդեպ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու. հաղորդում է РБК-ն: Ցուցարարները Թբիլիսիում փակել են քաղաքի կենտրոնական մայրուղիներից մեկը՝ Մելիքիշվիլիի պողոտան:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 8.020.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 403-406 դրամով և վաճառվում է 407,5-410 դրամով:
Շուրջ 200 երիտասարդներ սկսել են քարեր և դյուրավառ հեղուկով շշեր նետել ոստիկանական անցակետի վրա: Ամբոխը ցրվել է ոստիկանական ուժերի կողմից: Այժմ իրավիճակը գնահատվում է հանգիստ, ոստիկանների շրջանում տուժածներ չկան:
ուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ անցակետի գրավմանը նախորդել է կատաղի փոխհրաձգություն: Ապստամբները շրջափակել են շենքը և կրակ բացել բանակի դիպուկահարների վրա: Մի քանի մարդ վիրավորվել է և տեղափոխվել Թուրքիա՝ բժշկական օգնություն ստանալու համար: Ականատեսների հաղորդմամբ՝ մի քանի մարդ սպանվել է:
Նշվել է, որ արդեն իսկ մարզեր են գործուղվել կենտրոնական ապարատի ծառայողների խմբերը` տեղերում անձնակազմերին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով: Քաղաքացիների հարցերին ու ահազանգերին այս ընթացքում տրվել են լիարժեք պարզաբանումներ, ոստիկանության ծառայողներն ամփոփում են ընտրությունների նախապատրաստական փուլը:
Համաժողովի նպատակն է ամրապնդել հայ-վրացական համագործակցությունը, էլ ավելի զարգացնել հայ գործարարների հետաքրքրությունը Աջարիայի Ինքնավար Հանրապետության ազատ զբոսաշրջային գոտու, ինչպես նաև այլ ոլորտների նկատմամբ` շինարարության, քարի մշակման, բժշկության, սննդամթերքի, ըմպելիքների արտադրության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում:
Նախատեսվում է 360 քառակուսի մետրի վրա կառուցել երկհարկ շինություն, որտեղ հավուր պատշաճի կհավերժացվի Հրանտ Մաթևոսյանի հիշատակը և նրա մշակութային ու հասարակական ժառանգությունը կներկայացվի հանրությանը։
Եվրոպական միության TAIEX ծրագրի աջակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպված սեմինարին գյուղատնտեսության ոլորտի տեղի պատասխանատուներից և մասնագետներից բացի, մասնակցում են նաև փորձագետներ ԵՄ անդամ երկրներից՝ Ֆինլանդիայից, Ռումինիայից, Լեհաստանից:
Եթե վատ ֆիլմերը կարող են կարճատև բռնկումներ հրահրել, ապա վատ արտաքին քաղաքականությունը կարող է երկարատև վնաս հասցնել Միացյալ Նահանգների ազգային շահերին:
Նավթի վաճառքի ծավալի մեծացումը կապված է ցրտերի վրա հասնելու հետ՝ ընդգծելով, որ նավթի վաճառքի մեծացումը հանգեցրել է բյուջեի արժույթային համալրման մեծացմանը: Ղասեմին հավելել է, որ իրենք Քաթարի հետ համատեղ հավասար բաժնեմասով գազի արդյունահանում են իրականացնելու սահմանային գազի հանքավայրում։ Արդյունահանումը կարող է սկսվել հաջորդ տարվա գարնանը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Եվրասիական միության ձևավորումը միայն ռուսական կողմի ցանկությունն է: Այդ պատճառով, չնայած Եվրասիական խորհրդարանի ստեղծման մասին պարբերաբար հնչող հաղորդագրություններին, խոսել այն մասին, որ այդ համաձայնությունը ձեռք է բերվել, սուտ կլիներ: Իրականում, այս ու նմանատիպ գաղափարները չեն արտահայտում համագործակցության ռազմավարական հորիզոնների տեսլականը ինտեգրացման գործընթացի մյուս մասնակիցների հետ, մասնավորապես մեր երկրի կողմից»,- ասել է Քարինը այդ հրատարակության հետ զրույցում:
Սեպտեմբերի 15-ին, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկում դադարեցվել է էլեկտրաէներգիայի արտադրությունը` կապիտալ վերանորոգման, անվտանգության միջոցառումների ներդրման և վերալիցքավորման նպատակով: Պլանային վերանորոգման աշխատանքները կտևեն մինչև դեկտեմբերի 11-ը: Այս մասին նշված է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքում: Ի պատասխան հարցի, թե նախկինում ՀԱԷԿ-ի աշխատանքի նման՝ 80-ից ավելի օր տևող ժամկետով դադարեցումներ եղել են, թե ոչ, […]
4 հազար կմ հեռահարություն ունեցող հրթիռի փորձարկումը կատարվել է Բենգալյան ծոցում գտնվող Ուիլլեր կղզում:
Այս փոփոխություններն առաջարկվել են Եվրամիության բարեփոխումների նախագծի շրջանակներում և ընդունվել Վարշավայում կայացած Եվրամիության ապագայի հարցերով խմբերի նիստի ավարտին:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: