
Իգոր Մուրադյան. Նալբանդյանն ազգային հանցագործ է

«Նախագահը տանուլ է տվել քաղաքականությունը և հիմա փորձում է ավարտել պարտված պարտիան»,- 168.am-ի հետ հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Իգոր Մուրադյանը` մեկնաբանելով նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության վերաբերյալ: Ըստ Ի. Մուրադյանի` քաղաքականության մեջ կա երկու նախաձեռնություն` դիվանագիտություն և պաշտպանություն: Հայկական դիվանագիտություն, քաղաքագետի խոսքով, այլևս գոյություն չունի, ուստի քաղաքականությամբ սկսել են զբաղվել Հայաստանի զինվորականները:
«Պարզվեց, որ հայկական դիվանագիտությունը ոչ թե պարզապես պարտվել է կամ կայացած չէ, այլ միտումնավոր Հայաստանը տարել է դեպի Ռուսաստանի վասալի կարգավիճակի: Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ազգային հանցագործ է, և նրան պետք է դատել ցուցադրական դատով»,- ասաց Մուրադյանը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, վերջինը, մեր զրուցակցի համոզմամբ, հայտնվել է աննախադեպ մեկուսացման մեջ և փորձում է իր հետ անդունդը քաշել Հայաստանին: Ստեղծված իրավիճակում նա դրական է համարում ազդակներն այն մասին, որ ԱՄՆ-ը սկսել է վերանայել Հայաստանի անվտանգության պայմանները:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: