Դեսպան Մ. Ռեյիսի. Մենք դեռևս չգիտենք` ինչ է իրենից ներկայացնում Եվրասիական տնտեսական միությունը

Կարո՞ղ է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը խնդիրներ առաջացնել հայ-իրանական տնտեսական հարաբերությունների համար: Այսօրվա ասուլիսին պատասխանելով այս հարցին` Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին նշեց հետևյալը.
«Կարծում եմ` դա պայմանավորված է Հայաստանի շահերով և Հայաստանի կառավարության որոշմամբ: Վստահաբար Հայաստանի իշխանությունները հաշվի են առնում Հայաստանի շահերը և չեն անի այնպիսի քայլը, որը կվնասի երկրի շահերին:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ այդ անդամակցությունն ինչ-որ խնդիր կառաջացնի կամ ազդեցություն կունենա Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների վրա, մենք դեռևս չգիտենք` ինչ է իրենից ներկայացնում այդ տնտեսական միությունը, ուստի առայժմ չենք կարող դատողություններ անել դրա մասին: Կարծում եմ` պարզ է, որ առանց բովանդակությանը ծանոթ լինելու` դժվար է ինչ-որ հարցի վերաբերյալ կարծիք հայտնել: Երբ ծանոթանանք բովանդակությանը, ուսումնասիրենք այդ պայմանագիրը, փաստաթուղթը, այդ ժամանակ կարող ենք ասել` արդյոք դա բխո՞ւմ է մեր շահերից, ազդելո՞ւ է մեր տնտեսական հարաբերությունների վրա, թե՞ ոչ»:

Ի դեպ, դեսպանի այս հայտարարությանը ներկաներից մեկը կիսաձայն ավելացրեց` «իրականում մերոնք էլ չգիտեն` ինչ է իրենից ներկայացնում Եվրասիական միությունը»:

Տեսանյութեր

Լրահոս