Բաժիններ՝

Լևոն Հայրապետյանին տեղափոխել են «Матросская тишина» ՔԿՀ

Մոսկվայում կալանավորված հայ բարերար Լևոն Հայրապետյանին տեղափոխել են Մոսկվայի այսպես կոչված` «Матросская тишина» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի կազմակերպված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց իրավաբան Արթուր Սաֆարյանը, ում հաջողվել է այցելել Լևոն Հայրապետյանին:

Արթուր Սաֆարյանը Մոսկվայից հաղորդեց, որ Հայրապետյանի առողջական վիճակն, իհարկե, լավ չէ, թեև նա գտնվում է «Матросская тишина» բերդի երրորդ հարկում, որտեղ գտնվում է քրեակատարողական հիմնարկի բուժմասը:

Իրավաբանը նաև շեշտեց, որ Լևոն Հայրապետյանի կալանավորմամբ Ռուսաստանի իրավապահ մարմինները օրենք են խախտել, քանի որ Ռուսաստանի Դաշնությունում գործող օրենքի համաձայն` կա որոշակի հիվանդությունների ցուցակ, որոնց առկայության դեպքում դատարանը իրավունք չունի կալանքի ենթարկել քաղաքացուն:

Իսկ Լևոն Հայրապետյանի հիվանդությունն ընդգրկված է այդ ցուցակում, սակայն դատարանը դա հաշվի չի առել, քանի որ պատվեր է կատարում: Սաֆարյանի խոսքով` պատվերը և´ քաղաքական է, և´ տնտեսական: Տնտեսական իմաստով նա Հայրապետյանի նկատմամբ իրականացված գործողությունը կապեց «Բաշնեֆտ» ընկերությանը Հայրապետյանի առնչության հետ: Ինչ վերաբերում է քաղաքական գործոնին, Արթուր Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ դա կարող կապված լինել Բաշկիրիայի նախկին նախագահ Ռախիմովի, ինչպես նաև Ադրբեջանի հետ` հաշվի առնելով ադրբեջանական մամուլում տիրող անթաքույց զվարճանքը:
«Միջնորդությունը, որպեսզի խափանման միջոցը փոխվի, արված է Մոսկվայի քաղաքային դատարան: Երկշաբաթյա ժամկետում դատարանը պետք է դա նայի: Բացի այդ, միջնորդված է, որպեսզի բժշկական հանձնաժողով ստեղծվի և քննարկվի Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը, որպեսզի փոխվի տնային կալանքի, բայց փաստաբանների ասելով` դա քիչ հավանական է: Ավելի շատ աշխատում են այն ուղղությամբ, որ գոնե տեղափոխեն նորմալ հիվանդանոց: Ավելի հավանական է, որ քաղաքային դատարանը դա բավարարի»,- ասաց Արթուր Սաֆարյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս