Հոկտեմբերին կհեռացնեն Հովիկ Աբրահամյանին
«Այսօրվա Հայաստանում «ներքաղաքական զարգացումներ» ընդհանրապես չկան: Մեկ դերասանի թատրոն է»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը` խոսելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին:
«Սերժ Սարգսյանը խաղատախտակի վրա հարմարավետ դասավորել է ֆիգուրները` «պեշկաներով» հանդերձ, ինքն իրենով խաղում է` և՛ սպիտակներով, և՛ սևերով: Ցանկացած ֆիգուրի ցանկացած պահին կարող է Օստապ Բենդերի ոճով հեռացնել խաղատախտակից»,- նշել է նա: Հ. Հովհաննիսյանը նաև անդրադարձել է նախորդ շաբաթ օրը նախագահական նստավայրում տեղի ունեցած քննարկմանը` նշելով, որ Սերժ Սարգսյանը ընդհանուր դատողություններ է հնչեցրել «ատկատների» մասին` չտալով որևէ կոնկրետ անուն, ուստի պետք չէ զարմանալ, որ նա չխոսեց նաև օֆշորային սկանդալի մասին և չտվեց Տիգրան Սարգսյանի անունը:
Անդրադառնալով իշխանության ներսում որոշակի թևերի պայքարին, Հ. Հովհաննիսյանն ասել է. «Չզարմանաք, եթե ՀՀԿ-ի գործադիրի նիստից հետո Հովիկն ու Տիգրանը միասին հարցազրույց տան մամուլին և միահամուռ գովաբանեն Սերժ Սարգսյանին: Չէ, դա չի նշանակում, որ Հովիկ Աբրահամյանը ճիշտ ժամանակին դուրս չի շպրտվելու ԱԺ նախագահի պաշտոնից, սակայն այդ ճիշտ ժամանակը հոկտեմբերի վերջն է, այլ ոչ թե հուլիսի սկիզբը»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամի» վաղվա տպագիր համարում: