
Լոուրենս Բրոյերս. Ռազմավարական դաշնակցությունն ունի իր սահմանները

«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացին որևէ առաջընթաց կարող են ապահովել հակամարտության անմիջական մասնակից երկրները ու ժողովուրդները, այլ ոչ թե միջնորդները,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Հաշտեցման ռեսուրսներ» կազմակերպության («Conciliation Resources») Կովկասյան ծրագրի ղեկավար Լոուրենս Բրոյերսը` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը:
Բրիտանացի քաղաքագետը միաժամանակ կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան հիմնահարցը կազանյան հանդիպումից հետո ինքնահոսի է մատնվել, սակայն դա, ըստ նրա, պետք է ետ չկանգնեցնի կողմերին` խնդրի խաղաղ կարգավորման ճանապարհը գտնելուց:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինտեխնիկայի վաճառքին, Լ. Բրոյերսն ասել է, թե պետություններին պատիվ չի բերում մի կողմից` զենք վաճառելը, մյուս կողմից` խաղաղ հաշտարարի դեր ստանձնելը:
«Արդյո՞ք մի երկիր, որն առաջատար դեր ունի խաղաղության գործընթացում, պետք է զենք վաճառի հակամարտող կողմերին: Արդյոք կարո՞ղ է հակամարտող երկրներից մեկում տնտեսական գերակա շահեր ունեցող պետությունը լինել անկողմնակալ:
Ռազմավարական դաշնակցությունն ունի իր սահմանները, հատկապես, երբ ռազմավարական դաշնակիցը գերտերություն է` իր սեփական շահերով և օրակարգով»,- ասել է բրտիանացի փորձագետը:
Ամբողջությամբ կարդացեք «168 ԺԱՄ» թերթի վաղվա տպագիր համարում: