Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Լեռնիկ Ալեքսանյանը այսօրվա ասուլիսում խոսելով Մաքսային միությանը միանալու Հայաստանի հեռանկարի և Եվրոպական միության հետ հետագա հարաբերությունների մասին, նշեց, թե Եվրոպայի հետ հարաբերությունները չեն դադարելու:
Երկար կյանք Վլադիմիր Պուտինին և Սերժ Սարգսյանին, բայց ոչ ոք հավերժ չէ` քաղաքական տեսակետից: Եվ վաղը երբ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը գնան, ո՞վ պետք է հիշի, թե նրանք ի՞նչ են խոսացել, անվտանգության ի՞նչ խոստումներ է տվել Պուտինը Սերժ Սարգսյանին:
«Իմ կարծիքով` հենց իշխանություններն են հրապարակ նետել թեզը, թե մենք այդքան խեղճ ենք, և Ռուսաստանը մեզ ճնշեց, և մենք գնում ենք Մաքսային միություն»,- այսօր մամուլի ասուլիսում ասաց Հայոց համազգային շարժում կուսակցության հիմնադիր անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
«Լեռնային Ղարաբաղն իրեն ներկայացնում է որպես անկախ պետություն, որը Հայաստանի մաս չի կազմում: Լեռնային Ղարաբաղը չի հանդիսանում ՀԱՊԿ-ի անդամ, ուստի ՀԱՊԿ-ի կանոնադրությունը չի տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա, ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, անշուշտ, ՀԱՊԿ-ի կանոնադրության բոլոր կետերը տարածվում են Հայաստանի վրա, և Հայաստանին ռազմական հարված հասցնելու դեպքում այդ նորմերը կմտնեն ուժի մեջ»,- ասաց Սերգեյ Միխեևը:
Ես չգիտեմ` հայերը միա՞կ ժողովուրդն են, որ չեն դավաճանել Ռուսաստանին, թե՞ ոչ, կարծում եմ` միակը չեն, բայց այն, որ Ռուսաստանը նույնպես երբեք չի դավաճանել Հայաստանին, հաստատ է, այսինքն` փոխադարձ է:
Ի՞նչ ենք մենք ուզում, միայն սրանց քշե՞լ, թե՞ պետություն ստեղծել: Մեր դանդաղկոտությունը հենց սրա մեջ է: Մենք այսօրվանից ուզում ենք ծնել «ինչը ինչով փոխելը», հետո նոր գնալ փոփոխության:
«Ես երկու օր առաջ ականատես եմ եղել մի խայտառակ փաստի, որ ազատամարտիկները հանդիպում են հայտնի օլիգարխիայի ներկայացուցչի հետ (նկատի ունի Գագիկ Ծառուկյանին, տեսանյութը` ներքևում,- Ա.Ս.) և փնտրում են գործակցության եզրեր` երկիրն այս վիճակից դուրս բերելու համար: Սա անհեթեթություն է, սա զավեշտ է: Ինչպե՞ս կարելի է գործակցել այն ուժերի հետ, որոնք, ըստ էության, մասնակից են մեր երկրի կեղեքմանը, մասնակից են եղել մեր ժողովրդի նկատմամբ բիրտ ուժ կիրառելուն: Մենք ոչինչ չենք մոռացել»:
Քաղաքացիական շարժումների և դրանց մասնակիցների նկատմամբ իշխանության կողմից հալածանքների գագաթնաակետը վերջերս պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությունն էր:
Սմիրնովը հայտարարել է, թե Հայաստանը չի մասնակցելու Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք Արևելան գործընկերության անդամ երկրների գագաթաժողովին, որտեղ, Եվրամիությունը նախատեսում էր Հայաստանի հետ նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը:
Նա նաև կիսվեց Երևանի հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ «Չենք վճարելու 150 դրամ» ակցիաներից ստացած իր տպավորություններով:
Թանկացումների մասին մի բան կարող եմ ասել` ամբողջ աշխարհում են գնում թանկացումներ, բայց այնտեղ այսպիսի անխիղճ թանկացումներ չկան: Օրինակ` Ֆրանսիայում էլեկտրագնացները թանկացան մոտ կես եվրոյով, դա քիչ չէ, բայց, միևնույն է, դա նույնը չէ, ինչ մեզ մոտ թոշակառուի համար 100 դրամը դարձնես 150:
Հասկանալի է, բնական է, Ռուսաստանի հետ չի կարելի հարաբերություններ չունենալ, բայց ես չեմ ուզում, որ մեր քաղաքական գործիչները հասցնեն նրան, որ երկիրը դառնա Ռուսաստանի ճորտը, այդպես չի կարելի: Եվ կարող էին այնպես անել, որ մենք լինեինք արժանապատիվ և´ բարոյապես, և´ քաղաքական, և´ տնտեսական առումներով
«Այո´, ճիշտ եք նկատում, ես այստեղ դառնացած եմ խոսում, որովհետև խոսում եմ լրագրողների հետ, քանի որ այստեղ կատակելու բան չունեմ»,- այսօր մամուլի ասուլիսում ասաց հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը:
Սկզբունքորեն, ռազմավարական նշանակության խնդիրները պիտի դրվեն հանրաքվեի, և մեր երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելուց հետո այդպես էլ լինելու է: Բայց այսօր խոսել դրա մասին` անհեթեթություն է, որովհետև մենք պետություն չունենք:
«Անդամակցումը Մաքսային Միությանը Եվրասիական Միությանն անդամագրվելու նախաքայլն է, և այդ վտանգի դեմ մենք ազգային ազատագրական պայքարի դրոշն ենք բարձրացրել: Վստահ եմ, որ արդյունքում մեզ հաջողվելու է ստեղծել անկախ պետություն»:
Երթի մասնակիցների վերջնակետը Բաղրամյան 26-ն էր` ՀՀ նախագահի նստավայրը, սակայն դեռ Ազգային Ժողովի շենքի դիմաց` Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում, ոստիկանական շղթան փակեց նրանց ճանապարհը: Ստեղծվեց բավական լարված իրավիճակ, քանի որ երթի մասնակիցները բավական երկար ժամանակ փակել էին ճանապարհը` վարորդներին և հասարակական տրանսպորտի ուղևորներին կոչ անելով միանալ իրենց շարժմանը:
«Սեպտեմբերի 21-ը ոչ միայն համազգային տոն է, այլ նաև պատասխանատվություն»,- երեկ Ազատության հրապարակում` Անկախության տոնի նախօրեին կազմակերպված հանրահավաքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով իր ելույթը սկսեց` Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի բառերն արտասանելով:
«Մեր Անկախության օրը եղել և մնում է 1918թ. մայիսի 28-ը, 1991թ. սեպտեմբերի 21-ը շատ ավելի կարևոր օր է, բայց դա ընդամենը ժողովրդի կողմից անկախությանը «այո´» ասելու օրն է»,- այսօր Ազատության հրապարակում` Անկախության օրվա նախօրեին կազմակերպված հավաքին, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ում Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց որպես «անկախության սիմվոլ» և «ռահվիրա»:
Բոլոր պատասխանատու և վճռական հայորդիները պարտավոր են ենթարկվել` համախմբվելու, կազմակերպվելու, Ազատության հրապարակը կրկին ազգային բարոյականության օազիսը, հայոց ոգեղեն խոյանքի էպիկենտրոնը դարձնելու և այս հրապարակում բռունցքվելու: Պարտավոր ենք գիտակցել, որ հայրենիքը վտանգի մեջ է, Մայր Հայաստանն է կանչում, բռունցքվելն է փրկությունը Հայաստանի:
Ով ճանաչի Հայաստանի շահը, ով ճանաչի Հայաստանի քաղաքացու իրավունքը, մեր ռազմավարական գործընկերն է, բայց թող ոչ մեկը` Արևելքից, թե Արևմուտքից, անկախության այս տոնի նախաշեմին մեզ քարոզ չկարդա և չփորձի մեր անկախությունը մեզնից խլել:
Չեմ կարծում, որ Պուտինն այս պահին կուզենա ավելի խորը գնալ, որովհետև եթե մենք հիմա ուզենանք ոչ թե որպես միության անդամ, այլ որպես վարչական մաս մտնել Ռուսաստան, չեմ կարծում, որ Ռուսաստանը կողմ լինի, որովհետև Հայաստանի կենսամակարդակը 3-4 անգամ ցածր է, ստիպված պետք է լինի բարձրացնել, սրսկումներ կատարել: Ընդհակառակը, այս վիճակն այս պահին Ռուսաստանին ավելի ձեռնտու է:
Ի՞նչ պետք է անել այն դեպքում, եթե Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ, որպեսզի հնարավորինս օգուտ ստանա Մաքսային միության անդամակցությունից: Սա առաջին և գլխավոր հարցերից մեկն էր, որն ուղղվեց տնտեսագետ Հրանտ Բագրատյանին:
Եթե մենք Եվրոպայի հետ չսկսեինք բանակցելը, հիմա Մաքսային միություն չէինք մտնի… Եվ ի՞նչ, պետք էր դրանից գալ հասնել սեպտեմբերի 3-ին, խայտառակ ձևով եվրոպացիներին ասել` չենք ստորագրում, մենք արդեն մի 50 տարով հարաբերություն չունենք նրանց հետ, չենք ունենա. Ֆյուլեն ասաց` ամենախնդրահարույցն այստեղ վստահությունն է, որ չունենք, չենք ունենա…Եվ ռուսների մոտ էլ գնացինք, ոչ թե գնացինք, այլ… տարան: Սա՞ էիք ուզում: Եվ ռուսների մոտ արդեն ունենք տպավորություն, որ ցանկացած պահի կարող ենք գցել:
«18-20 թվականներին նման վիճակ է եղել, ադրբեջանցիները շատ արագ մտան բոլշևիկների հետ համագործակցության, հազիվ կարողացանք Զանգեզուրը պահել, Զանգեզուրով մենք միացանք, մտանք Խորհրդային Միության մեջ»,- ասում է Արմեն Ռուստամյանը:
«Մենք առաջարկում ենք, որպեսզի պաշտոններից ազատվեն այն անձինք, ովքեր դրսևորում են հակաքրիստոնեական, հակամարդկային վարքագիծ և հասարակության մոտ առաջացնում են ակնհայտ բացասական դրսևորումներ` թե´ կոռուպցիոն, թե´ թմրամոլությամբ, թե´ տարբեր ուղղություններով»
«Այս ասուլիսով մենք ուզում ենք սկիզբ դնել մի գործընթացի, որն անվանել ենք «Մենք ապրելու ենք մեր երկրում» ծրագիր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի (ԳՄ) ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Եթե վաղը Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը լինելու է Հայաստանի տնտեսական պոլիտբյուրոն, և Վիկտոր Խրիստենկոն (հանձնաժողովի նախագահը,-Ա.Ս.) կլինի Հայաստանի տնտեսական աստվածը, ինքը կորոշի, թե Հայաստանի սահմանով անցնող որ ապրանքն ինչ մաքսային տուրք պետք է ունենա: Այստեղից կհաշվարկվի Հայաստանի վնասը կամ չնչին օգուտը:
«Ես շփվում եմ եվրոպական հանձնաժողովի իմ գործընկերների հետ, և նրանք լավագույն դեպքում մեզ խղճում են, թե ինչ թույլ է Հայաստանը, որ Ռուսաստանը մեզ վրա ճնշում է գործադրում»,- ասաց նա:
Վերջին տարիներին միշտ եղել է հետևյալ պատկերը. Ռուսաստանի վերաբերմունքը քաղբանտարկյալների, օրենքի խախտումների, գնդակահարությունների և այլնի նկատմամբ` «ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա»: Արևմուտքի արձագանքը`«վայ, սա ինչ խայտառակություն է, էս ոնց եք սենց բան արել, արդեն երկու-երեք հանք տալով չեք պրծնի, պետք է նաև հայ-թուրքական գործընթացը սկսեք»:
«Սա սկիզբն է նոր պատերազմի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` խոսելով Մաքսային միություն մտնելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարության մասին: Ըստ նրա` այս նոր զարգացումը կբերի Հայաստանում Արևմուտքի և Ռուսաստանի նոր առճակատման: