Երեկ Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնել էր, թե առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի՝ կուսակցությունների դաշինք գլխավորելով:
Սևան քաղաքում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն իր ելույթը սկսեց՝ հիշեցնելով 2018թ․ «մի խմբակի կողմից» բարեկեցիկ կյանքի, բարձր աշխատավարձի, անվտանգության ու արժանապատիվ ապագայի մասին ժողովրդին տված խոստումները՝ նկատելով, որ դրանց փոխարեն՝ այսօր ունենք կորսված հայրենիք, 5000-ից ավելի զոհ, փլուզված տնտեսություն:
«Մենք չենք ասում`ինքը (Նիկոլ Փաշինյանը.- Ա.Հ.) անհաջող պատերազմ է ունեցել: Մենք ասում ենք` ինքը դավաճան է, որովհետև մենք շանս ունեինք այդ պատերազմում չպարտվել»,- Սևանում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Այն, ինչ կատարվեց 44 օրերի ընթացքում, դա պատերազմ չէր… Սա սպանդանոց էր»,- Սևանում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Այսօր հայտնի դարձավ, թե ինչու է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը խուսափում պատասխանել լրագրողների հարցերին: Պարզվում է՝ Վաղարշակ Հարությունյանը «ոտի վրա» հարցերին չի պատասխանում:
Ապրիլյան պատերազմի մեկնարկից 5 տարի անց ՀՀ ՊՆ ԳՇ պետի պաշտոնում մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ նշանակված Արտակ Դավթյանը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նախ ասաց, որ ապրիլյան քառօրյան մարտական գործողություններ էին, բայց դասական իմաստով՝ ոչ պատերազմ, այդուհանդերձ, «քառօրյայից հետո մենք դասե՞ր քաղել ենք» հարցին էլ պատասխանեց:
Ազգային ժողովն այսօր նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանի, Սերգեյ Բագրատյանի, Վահագն Հովակիմյանի և Համազասպ Դանիելյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այս նախագծով իշխանությունը հրաժարվեց ռեյտինգային ընտրակարգից և պատրաստվում է ընտրության գնալ համամասնական ընտրակարգով:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանի, Սերգեյ Բագրատյանի, Վահագն Հովակիմյանի և Համազասպ Դանիելյանի կողմից ներկայացված «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այս նախագծով առաջարկվում է ֆեյսբուքյան գրառումների ու տարատեսակ ելույթների հիմքով նախատեսվող հունիսի 20-ի արտահերթ ընտրություններից առաջ հրաժարվել ռեյտինգային ցուցակներից և ընտրության գնալ համամասնական ընտրակարգով:
«Պետական բյուջեի եկամուտներն առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են ավելի քան 20 մլրդ դրամով, և առևտրի շրջանառությունն առաջին եռամսյակի տվյալներով և մարտ ամսվա տվյալը նույնպես առանձին վերցրած էական աճ է արձանագրել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունն այսօրվա նիստում սահմանեց բուհերի ընդունելության նոր կարգը: Համաձայն այդ կարգի՝ ընդունելությունը կկատարվի երկու փուլով: Առաջին փուլի ընթացքում հայտը լրացնելիս դիմորդները հնարավորություն կունենան ընտրել բուհն ու կոնկրետ մասնագիտությունը՝ անվճար և վճարովի ընդունվելու համար:
Այսօր Տավուշի մարզպետի պաշտոնը լքած, 2019 թվականից իրեն այդ պաշտոնում նշանակողին և իշխանական թիմին սրբորեն ծառայած Հայկ Չոբանյանն այսօր էլ ստանձնեց նոր պաշտոն: Կառավարության նիստում հաստատվեց վաղ առավոտից մամուլում շրջանառվող տեղեկությունը, որ Հայկ Չոբանյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում փոխարինելու է Հակոբ Արշակյանին:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօր Տավուշի մարզպետի պաշտոնից ազատվեց Հայկ Չոբանյանը: Այս հարցը կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող 41 հարցերից մեկն էր:
ՄԻՊ Արման Թաթոյանի խոսքով՝ Ադրբեջանում գտնվող գերիների (ՄԻՊ կանխավարկածով՝ գերիների թվում կարող են լինել զինվորականներ, քաղաքացիական անձինք, կանայք) չվերադարձնելու հարցը, անհայտ կորածների, այդ թվում՝ մարմինների որոնման հարցերում Ադրբեջանի դրսևորած քաղաքականությունն ամբողջությամբ տեղավորվում են այդ երկրից Հայաստանի ու հայերի նկատմամբ եկող ատելության ու թշնամանքի քաղաքականության կոնտեքստում:
2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի հայտարարություններից հետո պարբերաբար խոսվում է տարածաշրջանի ապաշրջափակման մասին: ՄԻՊ Արման Թաթոյանի խոսքով՝ տարածաշրջանի ապաշրջափակման հարցերը քննարկելիս մենք պետք է նկատի ունենանք այն հանգամանքը, որ գործ ունենք մի պետության հետ, ով Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ տրամադրված է խորքային ատելությամբ և մեզ համարում է իրենց գլխավոր թշնամին: Խոսքն Ադրբեջանի վարած ատելության ու թշնամանքի քաղաքականության մասին է, որին նպաստում է նաև Թուրքիան:
«Հարցը բոլորովին այլ տեղում է, որ մենք շրջապատված ենք, մենք ապրում ենք Ադրբեջանի հարևանությամբ, որտեղ կա խորքային ատելություն Հայաստանի քաղաքացիների, հայ ժողովրդի նկատմամբ՝ ընդհանրապես, և առհասարակ՝ Հայաստանի հետ կապ ունեցող մարդու հետ նույնիսկ: Խոսքը վերաբերում է նրան, որ Ադրբեջանում բացահայտ ձևով Ադրբեջանի իշխանության մարմինները Հայաստանին, հայերին, հայ ժողովրդին առհասարակ համարում են իրենց թշնամի: Եվ, ըստ որում, թշնամանքը ոչ միայն էթնիկ հիմքով է, այսինքն՝ պարզապես հայ լինելու հիմքով էլ, այլ նաև կրոնական հիմքով է: Խոսքը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև, իհարկե, Թուրքիային»,- ասաց Արման Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ ինչ էլ լինի՝ որևէ հարց չի կարող հանգեցնել մարդու իրավունքների խախտումների: Մինչդեռ, ՄԻՊ-ի խոսքով, այսօր մենք ունենք մեր սահմանային բնակչության համար բնականոն կյանքի խաթարման խնդիր, իրավունքների կոպիտ խախտում և վտանգված լինելու խնդիր: Թաթոյանի խոսքով՝ կոպտորեն խախտվել են սեփականության իրավունքը, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրավունքը, ու վտանգված են միջազգայնորեն ճանաչված այնպիսի իրավունքներ, ինչպիսիք են կյանքի իրավունքը, առողջության իրավունքը, հոգեկան և ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը:
«Դա հակադրվում է ամբողջ եվրոպական հասարակական կարգին: Պատկերացնո՞ւմ եք այդ խախտման մասշտաբայնությունը: Ոչ թե ինչ-որ սկզբունքի է հակասում, այլ ընդհանուր եվրոպական արդեն հաստատված հասարակական կարգին է հակասում, որ պաշտոնատար անձանց վիրավորանքը քրեականացվի, իսկ մյուսներինը՝ ոչ: Այսինքն՝ այդ տարբերակված մոտեցումը, արդեն մոտ 20 տարի է, Եվրոպայում դարձել է համընդհանուր ճանաչման սկզբունք, այսինքն՝ եվրոպական հասարակական կարգ: Դա կյանքի չի կոչվելու: Եթե ընդունեցինք, միանգամից Եվրոպան քննադատելու է Հայաստանին»,- ասաց Արա Ղազարյանը:
Սահմանադրական դատարանը մարտի 26-ին հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը համապատասխանելու հարցով որոշման եզրափակիչ մասը: Ըստ այդմ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին (որոշակիություն և համաչափություն) հակասող և անվավեր ճանաչեց:
Անդրադառնալով իշխանամերձ շրջանակների դիտարկումներին, թե Դատախազությունը պետք է վերաորակի Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման հիմքով հարուցված քրեական գործը, Արա Ղազարյանը նշեց, թե դատաքննության ընթացքում մեր օրենսդրությունը՝ մասնավորապես ՔԴՕ 309.1 հոդվածը, մեղադրանքը փոփոխելու հնարավորություն տալիս է դատախազին, բայց Վճռաբեկ դատարանն իր նախադեպով սահմանել է մեղադրանքը փոփոխելու բավական բարձր չափանիշեր:
Ազգային ժողովի փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վիրավորանքի և զրպարտության համար տուգանքի չափերը բարձրացնելու նախագծից, այն Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից մամուլի ու արտահայտվելու ազատությունը ճնշելուն սպառնացող բնորոշվելուց հետո, այժմ էլ առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել կեղծանուն աղբյուրով, կամ հանրությանն առավել հայտնի՝ ֆեյք էջով, կեղծ տեղեկություններ հրապարակելու, կեղծանուն աղբյուրով անձին զրպարտելու կամ վիրավորելու համար:
Սահմանադրական դատարանն այսօր հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի Սահմանադրությանը համապատասխելու հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումն ու Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին (որոշակիություն և համաչափություն) հակասող և անվավեր ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը:
Այսօր Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը նշեց, որ Դատական օրենսգրքի փոփոխությամբ նախատեսված փոփոխությունը, որով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու հնարավորություն կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, դատավորներին կարող է կաշկանդել:
Մարտի 6-7-ն ընկած ժամանակահատվածում համացանցում Տավուշի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ տարբեր տեղեկություններ հայտնվեցին: Եղավ հրապարակում, թե քաղաքացու վարորդական իրավունքում Հայաստանի փոխարեն նշվել է Ադրբեջան, որը նախ հերքվեց, ապա հաստատվեց, որ նման բան եղել է, բայց սխալմունք էր:
«Ես շատ կցավեմ, եթե սա մասնագիտական քննարկումների արդյունք է, որովհետև եթե մասնագիտական է, ապա բավականին ցածր շեմ է դրված եղել»,- «ԲԴԽ մենաշնորհային իրավասություննե՞ր. ինչո՞ւ է «Իմ քայլը» գնում այդ քայլին» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե Դատական օրենսգրքի փոփոխության նախագիծը մասնագիտական քննարկումների արդյո՞ւնք է, թե՞ քաղաքական որոշման:
Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ընդունեց ՀՀ կառավարության 2014թ․ հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով մինչև 97.5%-ով ավելացվում է Ոստիկանության ՊՊԾ գնդի քաղաքային և մարզային վարչությունների աշխատակիցների աշխատավարձերը:
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Կոմիտասի անվան պանթեոնում ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին տուրք մատուցելուց հետո կարճ արձագանքեց լրագրողների հարցերին:
Սահմանադրական դատարանում այսօր նախատեսված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի Սահմանադրությանը համապատասխելու հարցը որոշելու վերաբերյալ գործով նիստը:
Ինչպես հայտնել էինք՝ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօրվա դատական նիստում դատավոր Աննա Դանիբեկյանը որոշում կայացրեց անցնել դատաքննության փուլին՝ չլսելով անգամ պաշտպանական կողմի տարբեր միջնորդությունները՝ դրա համար ներկայացնելով տարաբնույթ պատճառաբանություններ: Ի նշան բողոքի՝ գործով ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները լքեցին դատական նիստերի դահլիճը:
Սահմանադրական դատարանում այսօր նախատեսված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով նիստը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօրվա նիստում որոշակի պատճառաբանություններով չլսեց պատասխանող կողմերի ներկայացված որոշ միջնորդություններ ու որոշեց անցնել դատաքննության փուլին: