Կառավարությունը սահմանեց բուհերի ընդունելության նոր կարգը

Կառավարությունն այսօրվա նիստում սահմանեց բուհերի ընդունելության նոր կարգը: Համաձայն այդ կարգի՝ ընդունելությունը կկատարվի երկու փուլով: Առաջին փուլի ընթացքում հայտը լրացնելիս դիմորդները հնարավորություն կունենան ընտրել բուհն ու կոնկրետ մասնագիտությունը՝ անվճար և վճարովի ընդունվելու համար:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի փոխանցմամբ՝ դրանից հետո կանցկացվի քննությունը, արդյունքում կհայտարարվեն միցույթի արդյունքները և թափուր մնացած տեղերի քանակը՝ ըստ համապատասխան մասնագիտությունների և բուհերի:

Երկրորդ փուլով այն դիմորդները, որոնք չեն ընդունվել առաջին փուլով, կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով՝ այն պայմանով, որ այդ մասնագիտություններով պահանջված քննություններն արդեն իսկ հանձնած լինեն: Երկրորդ փուլով մրցույթը կանցկացվի բարձր բալեր ստացած ուսանողների միջև ու դրանով կավարտվի ընդունելությունը:

Կառավարության նիստում Վահրամ Դումանյանը նաև հայտնեց, որ դիմումները պետք է լրացնել առցանց, իսկ դիմորդները կհանձնեն երկուսից ոչ ավելի քննություն:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ այս տարի կլինի 2.918 անվճար և 22.300 վճարովի տեղեր:

Այս փոփոխությունն արվել է՝ հաշվի առնելով նախորդ տարվա փորձը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս