«Ինձ երեկվա տեղի ունեցածից ոչ մի նոր ինֆորմացիա հայտնի չէ, դրա համար չեմ կարող օգտակար լինել»,- ընտրատեղամասի մոտ 168.am-ի հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը՝ անդրադառնալով մեր այն տեղեկությանը, որ դատավոր Մանվել Շահվերդյանին երեկ առևանգել ու պահում էին ԱԱԾ-ում, որ վերջինս չկայացնի բժիշկ Արմեն Չարչյանի ձերբակալության ոչ իրավաչափության հարցով որոշումը:
Ուկրաինացի անկախ փորձագետ, քաղաքագետ Նիկոլայ Սպիրիդոնովի՝ այսօր հրապարակած հարցումներով, որոնք արվել են հունիսի 13-16-ը, հունիսի 20-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը կհաղթահարեն առաջադրված 26 կուսակցություններից ու դաշինքներից ընդամենը 4-ը:
Ուկրաինացի անկախ փորձագետ, քաղաքագետ Նիկոլայ Սպիրիդոնովը հարցումներ է անցկացրել Հայաստանում՝ պարզելու, թե ինչպիսի՞ արդյունքներ կգրանցեն քաղաքական ուժերը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Հարցումը կատարվել է հունիսի 13-16-ին: Հարցմանը մասնակցել է 3641 քաղաքացի, նրանցից 1270-ը՝ Երևանում, 2371-ը՝ մարզերում: Հարցմանը մասնակցել են տարբեր տարիքների ու սեռերի քաղաքացիներ:
«Խայտառակություն է, որ մինչև այսօր մեր հանրությունը չգիտի ընդհանրապես, թե քանի գերի ունենք, չգիտենք՝ քանի անհետ կորած ունենք: Անհետ կորածների ծնողները շատ ավելի ծանր վիճակում են, որովհետև որևէ տեղեկություն չունենք, և մարդկանց հետ նույնիսկ հարցը քննարկելն է դժվար»,- քարոզարշավի 4-րդ օրը Թալինում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով գերիներին վերադարձնելու հնարավորության մասին հարցին:
Սիսիանում քարոզարշավն ավարտելուց հետո ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց լրագրողների 3 հարցի: ՀՀ երկրորդ նախագահը հրաժարվեց պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հնչեցրած հարցին։
«Ուզում եմ անդրադառնալ մի քանի հայտարարությունների, որոնք գործող իշխանությունն արել է իր հանրահավաքներում: Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը խոսում է ինչ-որ կոնֆետների մասին, ու մենք գիտենք նրա կախվածությունը դեպի ամեն տեսակի քաղցրը՝ ելակներ, կոնֆետներ: Գլխում, բացի սրանից, բանակի մասին խոսելու ոչ մի այլ բան չկա: Երկրորդը, սիրելին, Ալենչիկը․․․ Ալենչիկն ասում է, թե նա ծառայության ժամանակ չի լողացել: Ես ուղղակի նրան ուզում եմ ասել, որ նա երբեք չի մաքրվի, ինչքան էլ լողանա, որովհետև նա ի բնե այդքան էլ մաքուր չէ: Բանակի մասին նրանք ուրիշ ոչինչ չեն կարող ասել»,- Գորիսում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների ու քաղաքացիների հանդիպման ժամանակ ասաց գեներալ Յուրի Խաչատուրովը:
«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը, անդրադառնալով մայիսի 12-ից ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցիների ներկայությանն ու նրանց դուրս բերելու հնարավորություններին և այդ առումով դաշինքի անդամների պատկերացումներին, նախ անհամաձայնություն հայտնեց դիտարկմանը, թե հասարակությունը, քաղաքական դաշտը համակերպվել է ադրբեջանցի զինվորականների՝ Հայաստանում գտնվելու փաստին:
Ես կարող եմ ընդամենը իմ մի շոկով Ձեզ հետ կիսվել, որը այսօր առավոտյան եմ ապրել: Ընդամենը սոցիալական ցանցերում սկսել է շրջանառվել գործող վարչապետի պաշտոնակատարի գրքից որոշակի հատվածներ: Եվ եթե այդ հատվածներով մենք պետք է այսօրվա աճող սերնդին մեծացնենք և իրենց այդ մոտեցումները սերմանենք… դա կոչվում է այլասերություն, ուրիշ ոչ մի ձև դա չի կոչվում: Մնացածն արդեն թողնում եմ Ձեզ»,- հարցին պատասխանեց Գրիգորյանը:
Երեկ Իջևանում քաղաքացիների ու համակիրների հետ հանդիպման ընթացքում «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել էր նաև գործող իշխանության տված խոստումներին՝ նշելով. «Մի իշխանություն, որը 3 տարում ոչ մի խոստում չի կատարել… Նույնիսկ խոստացել է, որ ինձ պիտի դատի, չէ՞, էդ էլ չարին»:
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով նախատեսվում է ավելացնել մի շարք դատարանների, մասնավորապես՝ Վերաքննիչ վարչական, Վերաքննիչ քաղաքացիական և սնանկության դատարանների դատավորների թվակազմը:
Կառավարության հերթական նիստի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ վերջերս տարածված լուսանկարներին ու տեսանյութին, որոնցում ներկայացված էր, թե Աբովյանի դիահերձարանի նկուղում ինչ պայմաններում էին ամիսներ շարունակ պահվել 44-օրյա պատերազմում զոհված տղաների դիերն ու մասունքները.
«Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ն, որի կազմում են իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ԱԺ անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, «Մեդիապաշտպան» նախաձեռնության հիմնադիր Աղասի Ենոքյանը և փաստաբան Անահիտ Սարգսյանը, պատրաստվում է աշխատել բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են համագործակցել՝ վստահված անձանց, դիտորդական առաքելությունների, քաղաքական ուժերի:
«Գիտակցում նրա, որ այս արտահերթ ընտրություններն իրենցից ներկայացնում են ոչ թե արտահերթ՝ բառիս տեխնիկական իմաստով, այլ ի տարբերություն մեր երկրում բոլոր ընտրական գործընթացների՝ այս ընտրական գործընթացը, մեր բոլորի համոզմամբ, լինել-չլինելու մակարդակի կարևորության հարց է: Երկրորդ՝ մեզ միավորում է փորձառությունը տարբեր ոլորտներում՝ իշխանությունների նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու առումով…»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Կառավարության մայիսի 31-ի որոշմամբ փոփոխություն է կատարվել պետական բյուջեի մասին 2020թ.-ի դեկտեմբերի 30-ի N2215-Ն որոշման մեջ, ըստ այդմ որոշվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել ընդհանուր առմամբ 197 միլիոն 213 հազար 600 ՀՀ դրամ:
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհերի Գրիգորյանը, որը նաև ղեկավարում է 2021թ. հունվարի 11-ի հայտարարությամբ ձևավորված եռակողմ հանձնաժողովի հայկական պատվիրակությունը, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե «մասնավորապես սահմանային իրավիճակից հետո» եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները դադարեցվել են:
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն անդրադարձավ Մեղրիի միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի օրերս հնչեցրած այն հայտարարությանը, թե հայկական կողմը պատերազմից հետո չէր համակերպվում միջանցքի մտքի հետ, ու հիմա այն գաղափարին է, թե պետք է լինի միջանցքը:
«Բացառեք դա: Բացառեք դա: Ուղղակի բացառեք: Եկեք հասկանանք պահի լրջությունը և ընդհանրապես ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչպես կարելի է անվերջ տարածել լուրեր առ այն, որ կա ինչ-որ գաղտնի փաստաթուղթ, գաղտնի հավելված: Չկա նման բան: Չկա նման բան: Ինչ քննարկվում է, մաքսիմալ հրապարակային է և առավելևս ես Ձեզ կարող եմ մի բան հավաստիացնել և վստահեցնել՝ չի էլ կարող լինի գաղտնի փաստաթուղթ, որը չհրապարակվի կամ հանրայնորեն չքննարկվի: Ուղղակի չկա նման բան: Եվ ես կարծում եմ՝ ավելորդ են նմանատիպ շահարկումները»,-ասաց Գրիգորյանը:
ՀՀ Առտևտրաարդյունաբերական պալատն ու Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնը հայաստանյան գործարար համայնքի ներկայացուցիչների կարիքների ու անհանգստությունների վերհանման համար 2021թ. փետրվար-մարտ ամիսներին Հայաստանում գրանցված ու գործող 400 ձեռնարկության շրջանում կատարված հարցման արդյունքում վեր են հանել կորոնավիրուսի, պատերազմի, քաղաքական անկայունության վերաբերյալ գործարարների մտահոգությունները:
Այսօր Նորք-Մարաշ վարչական շրջանում իր համակիրների հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ օրեր առաջ հնչեցրած՝ Սոթքից Խոզնավար հատվածում զորքերի հետքաշման ու այնտեղ դիտորդների տեղակայման վերաբերյալ իր առաջարկին ու երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբից եկած պատասխանին, հետո էլ նշեց, թե հայկական կողմը ցանկացած պահի պատրաստ է այդ հատվածից հետ քաշել մեր զորքերը, միայն թե սպասում են ադրբեջանական իշխանությունների հետ պայմանավորվածության արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ազդանշանին:
Մինչ ՀՀ ռազմական ոստիկանության ու Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներն արգելել էին լրագրողներին մուտք գործել Գեղարքունիքի մարզի Կութ համայնք, Նիկոլ Փաշինյանի հսկայաքանակ ավտոշարասյունը մտել էր Կութ գյուղ, և այնտեղից ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ելույթ էր ունեցել՝ մի քանի տեսախցիկներով ցույց տալով իր հետ հանդիպման եկած քաղաքացիներին, հանդիպման վայրն ու հարակից տարածքը, որտեղ նկարահանում իրականացնելը, ռազմական ոստիկանության ներկայացուցիչների խոսքով, վտանգավոր և անթույլատրելի է:
Մինչ ՀՀ ռազմական ոստիկանության ու Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներն արգելում էին լրագրողներին մուտք գործել Գեղարքունիքի մարզի Կութ համայնք, Նիկոլ Փաշինյանի հսկայաքանակ շարասյունը մտավ Կութ գյուղ, ավելին՝ այնտեղից նա ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ելույթ ունեցավ, այդ ընթացքում էլ մի քանի տեսախցիկներով ցույց տալով իր հետ հանդիպման եկած քաղաքացիներին, հանդիպման վայրն ու հարակից տարածքը, որտեղ նկարահանում իրականացնելը, ռազմական ոստիկանության ներկայացուցիչների խոսքով, վտանգավոր և անթույլատրելի է:
Սյունիքի մարզպետը հրաժարվեց պատասխանել հարցին, թե արդյո՞ք մարզի սահմանապահ զինվորներին տրվել է գերի չվերցնելու ու չկրակելու հրահանգ: «Էդ բանակից հարցրեք, էլի»,- լրագրողներին հորդորեց մարզպետը:
Կառավարության նիստի ավարտից հետո Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե գերիների վերադարձի հարցով այժմ բանակցություններ են ընթանում, ու սահմանի՝ արդեն իսկ լարված իրավիճակը ամեն պահի կարող է ավելի լարվել:
«Այսօր, ցավոք, միայն մենք ենք ռացիոնալ քաղաքական մտքի կրողը, քաղաքական ռեալիզմի կրողը: Դա ապացուցվեց պատմությամբ: Իսկ Հայաստանին փրկվելու համար, մեր պետության փրկվելու համար ջրի նման, օդի նման այսօր պետք է քաղաքական ռացիոնալիզմ և իրատեսություն»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
«Նպատակներից մեկը, արդեն ասացի, այն է, որ տարբերակ կա իրադրությունը զարգացնել այնպես, որ իրենց զինված ուժերի ներկայությունը մեր տարածքում դիտվի ինքնին ենթադրվող և սովորական բան: Երկրորդ սցենարի մասին ես մի քանի անգամ խոսել եմ՝ հրահրել ռազմական բախում, իրադարձությունն ամբողջությամբ և իրադրությունը վերահսկողությունից դուրս բերելու նպատակով: Մենք այս երկու նպատակներից որևէ մեկին տուրք չպիտի տանք:
Էլի եմ ասում՝ դեպքի ավելի մանրամասն հանգամանքները կպարզվեն, բայց պետք է արձանագրել, որ դեպքը տեղի է ունեցել մեր տարածքում, և 6 զինվորները, զինծառայողները ունեցել են ինժեներական խնդիր, սահմանի կահավորման խնդիր, որը, ըստ էության, շարունակաբար տեղի է ունենում ամբողջ սահմանի երկայնքով և պետք է տեղի ունենա մեր սահմանների ամրապնդման տեսակետից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մայիսի 26-ին, օրվա երկրորդ կեսին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնեցին գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները: Կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատյանը նշեց, որ ցուցակում այս պահի դրությամբ 103 թեկնածու է ներառված, այն գլխավորում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ցուցակում երկրորդ համարը Արտակ Զեյնալյանն է, 3-րդը՝ Անի Խաչատրյանը:
Այսօր քաղաքական ուժերի՝ արտահերթ ընտրությունների ընտրացուցակները ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետն է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակները ԿԸՀ ներկայացնելուց հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե իրենց ցուցակը բաղկացած է 157 թեկնածուից և 4 ազգային փոքրամասնության ներկայացուցիչ թեկնածուից, որը կհրապարակվի ավելի ուշ՝ ՔՊ կայքէջում:
«Հայաստան» դաշինքի առաջնորդների համատեղ ասուլիսի ընթացքում դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չբացառեց, որ հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կարող են լինել հետընտրական զարգացումներ: