Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ավարտվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործի նախաքննության փուլը և սկսվեց գործով դատաքննության փուլը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստի ընթացքում Ս․Սարգսյանի պաշտպանները դատարանին ներկայացրին հերթական միջնորդությունը, որն առնչվում էր գյուղատնտեսության նախկին նախարար, հիշյալ գործով նախ՝ վկայի, ապա՝ մեղադրյալի, ամբաստանյալի կարգավիճակ ունեցած Սերգո Կարապետյանին:
Վերջին անգամ ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանցիների թվաքանակի մասին լրագրողների հետ զրույցում հունիսի 22-ին անդրադարձել էր ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ նշելով, թե ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցի զինծառայողների ընդհանուր թիվը մնացել է նույնը, ինչի մասին ասվել է՝ այն չի անցնում 1000-ը:
Բեռնափոխադրող Էդուարդ Ղազարյանի խոսքով՝ դրական պատասխանը ՊԵԿ երաշխիքն է՝ Մեղրիում սեփական մաքսատունը կառուցելու համար: Հայաստանի 100-ից ավելի բեռնափոխադրող պատրաստ են տարածք դնել, կառուցել բեռների տեղափոխման տերմինալ, որտեղ նաև կլինի հարկային կոմիտեի աշխատակից:
Ավտոներկրողներին անհանգստացնում է Փոթի և Բաթում նավահանգիստներում մնացած իրենց մեքենաների ճակատագիրը: Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ նախորդ ամիսներին հարցին լուծում ստանալու նպատակով բազում դիմումներ են ուղարկել ՊԵԿ ու կառավարություն, սակայն՝ անօգուտ:
Ավտոներկրողներն ու բեռնափոխադրողներն այսօր կրկին ՊԵԿ շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդիրներին։ Ինչպես հավաքվածներն էին պնդում՝ իրենք, մի քանի ամիս է՝ տասնյակ նամակներ են ուղղել ՊԵԿ-ին, սակայն որևէ պատասխան չեն ստացել, ուստի հավաքվել են ՊԵԿ-ի դիմաց՝ փորձելով ստանալ պատասխանները:
Նախընտրական շրջանում, երբ GALLUP International Association-ի իրականացրած հարցումները ցույց էին տալիս, որ իշխանության վարկանիշը օր օրի նվազում է, իշխանական թևից հնչում էին կարծիքներ, թե GALLUP International Association-ի իրականացրած հարցումներ արժանահավատ չէին, անգամ խոսվում էր, որ այդ կառույցի իրականացրած հարցումները ոչ արժանահավատ են: GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ԱՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով՝ կառույցի վերաբերյալ նման դիտարկումներ հնչում են նաև Հանրային հեռուստաընկերությամբ:
GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ԱՊԸ-ի իրականացրած հետընտրական հարցումներն ունեին «Հովհարային Գուդինի» անվանումը: Էմ Փի Ջի ԱՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը, անդրադառնալով հարցման անվան և արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը ընտրաթերթիկների հաշվարկի ընթացքում Հայաստանի տարբեր մարզերում հոսանքի անջատումների միջև առկա կապին, նշեց, թե քիչ է հավանականությունը, որ այդ անջատումներն հանկարծակի են եղել:
Հունիսի 18-ին GALLUP International Association-ի հրապարակած արդյունքներով` «Հայաստան» դաշինքի օգտին պատրաստ էր քվեարկել հարցվածների 28,7 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ 25,2 տոկոսը, «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին՝ 10,8 տոկոսը։
Հարցում իրականացնողները նաև հարցվածներից հետաքրքրվել են, թե ում օգտին են տվել իրենց ձայնը 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Հարցվածներից 35.8%-ը իր ձայնը տվել է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 24.4%-ը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին, 6.8%-ը՝ Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքին, 4.4%-ը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
Նախորդ շաբաթ՝ հունիսի 26-ին, Արմավիր մարզի 13 գյուղի բնակիչներ փակել էին Երևան-Արմավիր ավտոմայրուղին ու պահանջում էին ոռոգման ջուր տալ: Շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներն ասում էին, թե մարզում մի քանի օր ջրի չլինելու պատճառը վնասված թունելն է, որով ջուրը հասցվում է գյուղացիներին: Երկու օր առաջ գերատեսչությունների ներկայացուցիչները վստահեցնում էին, թե նույն օրը երեկոյան գյուղացիները կկարողանան արդեն ջրել իրենց այգիներն ու դաշտերը:
Արմավիրի մարզում, որը Հայաստանի ամենաշոգ տարածքներից է, ոռոգման ջրի խնդիրը շարունակում է անհանգստացնել գյուղացիներին: Էջմիածին քաղաքի հարակից դաշտերում չորացող դաշտերի կողքին գյուղացու բերքի համար խնդիր են առաջացնում նաև սելավաջրերը:
Քաղաքագիտության դոկտորը հնարավոր է համարում, որ գերիների հետվերադարձի հարցը քննարկվի՝ տարածքային ամբողջականության հարցին զուգահեռ: Ըստ նրա՝ հնարավոր է, որ այդ հարցը «քննարկվի նաև Նախիջանի՝ Ադրբեջանին տրվող տրանսպորտային հաղորդակցության, կապի համատեքստում, հնարավոր է, որ դա քննարկվի նաև ականապատման քարտեզների փոխանակման համատեքստում»:
Հունիսի 22-ին լրագրողների հետ զրույցում ԳՇ պետ Արտակ Դավթյանը, անդրադառնալով մայիսի 12-ից Ադրբեջանի զինուժի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժմանը, հայտնել էր, թե ներխուժած ադրբեջանցի զինծառայողների ընդհանուր թիվը մնացել է նույնը, ինչի մասին ասվել էր՝ մոտ 1000 զինծառայող: ԳՇ պետը նաև ասել էր, թե բանակցություններ են ընթանում Գեղարքունիքի մարզում ռուս խաղաղապահներ տեղակայելու հարցի շուրջ:
«Վարչապետն ասաց, որ ինչ-որ փաստաթուղթ պետք է ստորագրի: Այդքան բան գիտենք: Որ դա մեզ վնաս է, դա հաստատ է, ի վնաս Հայաստանի, իմ կարծիքով: Որովհետև զրջումների, հատկապես՝ ռազմագերիների չլուծված խնդիրը, Բաքվի կեղծ դատավարությունը մեզ ցույց է տալիս, որ իրավիճակը նորմալ չի: Նախիջանում տեղի ունեցող թուրք-ադրբեջանական զորավարժությունները ցույց են տալիս, որ նրանք ուղղակիորեն ճնշում են գործադրում մեզ վրա, ստիպում են ինչ-որ մի բան անել: Թե ինչ բան, մենք չգիտենք: Բայց ի վնաս մեզ, իհարկե, որովհետև այսքան արագ իրար հետևից մի քանի զորավարժություններ չեն անում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պատմաբանը:
Վերաքննիչ քրեական դատարանում սկսվել է Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման դեմ բողոքների քննությունը:
«Դատարանը որոշում կայացրեց 1 ամիս ժամկետով պարոն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ: Դատարանը արձանագրել է ինչպես կալանավորման պայման՝ հիմնավոր կասկածի առկայությունը, այնպես էլ կալանավորման հիմքերի:
«Ամեն ինչ հնարավոր է: Եթե խոսվում է մի փաստաթղթի մասին, հայկական կողմը ևս չի մերժում դրա գոյությունը և հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել այն ստորագրել, նշանակում է՝ նման բան հնարավոր է: Չեմ բացառում»,- ասաց Մելքոնյանը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մելիքսեթյանի նախագահությամբ, բավարարել է ՀՔԾ-ի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդությունը:
Հունիսի 15-ին Շուշիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հռչակագիրը, որը Թուրքիայի և Ադրբեջանի միջև միութենական հարաբերություններ հաստատելու, ինչպես նաև ռազմական փոխօգնություն տրամադրելու մասին է, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ՝ մի փաստաթուղթ է, որն ակնհայտորեն ցույց է տալիս Թուրքիայի շատ ագրեսիվ և ծավալապաշտական նկրտումները՝ ոչ միայն Արցախի և Հայաստանի նկատմամբ, այլև՝ ընդհանրապես մեր տարածաշրջանում:
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը կարծես փորձում է պատվով կատարել ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի ստացած պողպատե մանդատի քաղաքականությունը: Մամուլը գրել էր, թե մարզպետ Գևորգյանը հունիսի 23-ին իր մոտ է կանչել առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ, ՀՅԴ անդամ Մերի Շահազիզյանին ու հրահանգել՝ աշխատանքից ազատվելու դիմում գրել:
«Բացի ամեն ինչից, քաղաքականությունը ունի նաև բարոյական կոմպոնենտներ: Դա վերաբերում է թե՛ ներքաղաքական կյանքին, թե՛ արտաքին հարաբերություններին: Քանի որ մեզանում տեղի է ունեցել քաղաքական պատմական բարոյական արհավիրք, և մի իշխանություն, որը տոտալ պարտություն է կրել, որը տապալել է ամեն ինչ, բայց կարողացել է հանրության քվեի շնորհիվ վերարտադրվել, ճիշտ է՝ այնտեղ եղել է վարչական ռեսուրսի կիրառում և այլն, ինչի մասին շատերն են խոսում, ինքնին փաստը արձանագրենք՝ իրենք վերարտադրվել են, այսինքն՝ քո հանդեպ վերաբերմունքը լինելու է ըստ այդմ: Այսպես ձևակերպեմ՝ ինչ ընտրել են մարդիկ, դա էլ ստանալու են թե՛ ներքին քաղաքականության մեջ, թե՛արտաքին քաղաքականության մեջ»,- նշեց քաղաքագետը:
Այսօր այդպիսի պայմանավորված հիվանդ կար, որ ցանկանում էր, որ երկար չտևի իր տառապանքները, որ ես մասնակցեմ վիրահատությանը: Բայց իմ հոգեվիճակը այսօր թույլ չտվեց, որ ես գնամ վիրահատության, ես հետաձգեցի այդ վիրահատությունը, որովհետև ես վախեցա, որ այս հոգեվիճակով կարող է որոշակի սխալ թույլ տամ կամ որոշակի բարդություն անեմ, դրա համար չարեցի: Սա փաստում է, որ այս քաղաքական տեռորը ուղղակիորեն ազդում է Հայաստանի քաղաքացու առողջության վրա»,- ասաց Չարչյանը:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների ԿԸՀ ամփոփման համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրության մասնակիցների կեսից ավելիի քվեն, ինչը բավականաչափ ուրախացրել է ադրբեջանաթուրքական կողմին: Անգամ պետական ԶԼՄ-ներն են դրա մասին խմբագրականներ հրապարակում:
«Հիմա ունենք այն, ինչ ունենք, և սրանից իշխանությունների բնույթը չի փոխվում: Ուղիղ հակառակը: Սպասվում են շատ վտանգավոր զարգացումներ: Ոչ թե մեր երկրի ներսում սպասվելիք զարգացումները նկատի ունեմ, այլ այն ամենը, ինչի մասին մենք արդեն քանի ամիս խոսում ենք: Դա երկրի սահմանների անվտանգության խնդիրն է, երկրի տարածքներից զրկման խնդիրն է, գերիների ու անհայտ կորածների խնդիրն է:
«Ներդաշնակվեցին իրար հետ: Խելացի մասը, իհարկե, չէ, նա, ով դեմ քվեարկեց, իսկապես հեռուն տեսնող, խելացի մարդիկ էին: Բայց իրեն ներդաշնակ մարդիկ, իր նման մարդիկ… դրանց վրա հենվելով, թե ինչ կկարողանան կառուցել, եթե ինքն առհասարակ կառուցելու միտք ունի և ընդունակ է, ես չգիտեմ, արդեն կերևա… Չնայած՝ ի՞նչ պիտի երևա, տեսանք, էլի, 3 տարվա մեջ: Մի խոսքով, ոչ մի լավ բան ես չեմ սպասում:
«Արցախում պիտի ռո՞ւսը մնա: Պիտի ստիպված լավ հարաբերություններ ունենա Ադրբեջանի հետ, որ դուրս չհանեն: Այստեղից էլ ասելու է՝ «Սյունիքն ու Գեղարքունիքը տուր, որովհետև դուք դա եք, չեք ուզում պահել, որովհետև Արցախն ամբողջն էիք տալիս, ես կեսը պահեցի»: Մենք կորցրեցինք ամեն ինչ: Չենք հասցնելու ուշքի գալ, լրիվ ենք կորցնելու ու դառնալու ենք, չգիտեմ, Ադրբեջանի մաս, Թուրքիայի մաս, որովհետև հարևանները նրանք են: Ու այդպես թուրքը մտնելու է, մնացածն էլ խաղաղ կերպով խլի, վերջացնի»,- ասաց նա:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում Երևանի 2/15 ընտրական տեղամասում գրանցված 1626 ընտրողներից ընտրությանը մասնակցել է տեխնիկական սարքավորման հիման վրա 856 ընտրող, ցուցակների ստորագրությունների հիման վրա 853 ընտրող: Պարզվեց, որ 3 ընտրող չեն ստորագրել ընտրողների գրանցամատյանում:
«Շիշ բռնող» մականվամբ «Իմ քայլը» խմբակցության հայտնի պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ընտրատեղամասերից մեկի ընտրախցիկից լուսանկար, որում, չընտրված քվեաթերթիկների համար նախատեսված տուփի մեջ, ի թիվս այլ քվեաթերթիկների, նկատելի են «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկները: Վերջինս լուսանկարներին կից արել է «Մերժվածներ» գրառումը և դրել ծիծաղող նշան: