ԱԺ-ն այսօ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստանն» խմբակցության նախագիծը` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին:
Ազգային ժողովի որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ է ներկայացրել, որը վերաբերում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերին։ ՔՕ-ի 301 գործող հոդվածով կատարած հանցագործության համար նախատեսվում է պատիժ` տուգանքի տեսքով` 300-500 հազար դրամի չափով, կամ կալանք` 2-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկում` առավելագույնը 3 տարի ժամկետով:
ՀՀ իրավական համակարգում մասնավոր խուզարկուի ինստիտուտի ներդրումը պատգամավորը հիմնավորում է մի քանի հանգամանքով: Ըստ հեղինակի` ՀՀ-ում մասնավոր խուզարկուական գործունեություն իրականացնելու կարգը սահմանող, նման գործունեությունը թույլատրող կամ արգելող իրավանորմերը բացակայում են, որն էլ առանց իրավական կարգավորման է թողնում նման գործունեությունը, ու ըստ իմքայլական պատգամավորի, հանգեցնում է փաստացի իրականացվող այդպիսի գործունեության բացարձակ ազատության:
«Իհարկե, եթե անկեղծ ասեմ, շատ ծանր է զոհերի թվաբանություն անել, որովհետև ամեն զոհը, ամեն զոհի առկայությունը ծանր է, և այստեղ որևէ թվաբանական վարժությունը շատ ծանր է և տեղին չէ: Բայց այնուամենայնիվ ես հասկանում եմ, որ նաև պետք է հանրությանը տալ տեղեկատվություն:
Այսօր Ազգային ժողովում կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման ու ընթացքի վերաբերյալ հաշվետվության ներկայացումը նախկինների քննադատելով՝ պատերազմում պարտության պատասխանատվությունը նախկիններին վերագրող Նիկոլ Փաշինյանը ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խնդրանքով անդրադարձավ 2020թ․ հոկտեմբերի 19-ի հրադադարի հնարավորությանը:
Ազգային ժողովում կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման ու ընթացքի վերաբերյալ հաշվետվության ներկայացման ընթացքում Նիկոլ Փաշինյանը, պատերազմի վերաբերյալ «մի շարք շահարկումների, մի շարք ապատեղեկատվությունների և մի շարք հարցերի պատասխանը տալու պատեհ առիթ» ունենալով, ասաց, թե հետպատերազմական շրջանում նախկինում Հայաստանը ղեկավարած անձինք հանդես են եկել հայտարարություններով, որոնք, ըստ Փաշինյանի, պետք է հստակ պարզաբանվեն:
«Առաջին նախագահը ունի Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ իր պատկերացումը, որը մեզ հայտնի է 1997 թվականի «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածով: Բայց ես ուզում եմ Ձեզ մի ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ 1996 թվականի նախագահական ընտրություններին առաջին նախագահը մասնակցել է «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» տերմինաբանությամբ, և այդ նախընտրական շրջանում ոչ մի խոսք չի եղել խաղաղության, լրջանալու պահի մասին: Հետո այդ օրակարգը ձևակերպվել է՝ որպես 1996 թվականի նախագահական ընտրությունների, ձախողված ընտրությունների, կներեք, ժամանակակից տերմինաբանությամբ ասած` exit stratagem:
Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, այո, նրա օրոք Հայաստանում Խորհրդարանում կգնդակահարեին Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին, որովհետև ո՞ւմ, եթե ոչ թուրքական գործակալի օրոք կարող էր… գործակալների օրոք…. Եթե Ազգային անվտանգության ծառայությունը 1999 թվականին ղեկավարվեր թուրքական գործակալի կողմից, այո, կգնդակահարեին Խորհրդարանում Հայաստանի, Արցախյան հաղթանակի հեղինակին և Հայաստանը արդյունաբերական երկիր դարձրած առաջնորդին: Այո, դա կարող էր տեղի ունենալ մի պայմաններում, եթե նրանց անվտանգությունը ապահովված լիներ թուրքական գործակալների կողմից:
Այսօր Ազգային ժողովում կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման ու ընթացքի վերաբերյալ հաշվետվության ներկայացման ընթացքում Նիկոլ Փաշինյանը, «պատեհ առիթ» ունենալով պատերազմի վերաբերյալ «մի շարք շահարկումների, մի շարք ապատեղեկատվությունների և մի շարք հարցերի պատասխանը տալու», անդրադարձավ, իր խոսքով՝ այն շահարկումներին, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 19-ին ու դրանից հետո:
«Ուզում եմ այս ամբիոնից պատասխանատու ասել, պատասխանատու և պաշտոնապես արձանագրել, որ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարության այդ կետը իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի: Չի՛ ասել Գլխավոր շտաբի պետը նման բան: Դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում ձայնագրությամբ է արձանագրված: Ընդհակառակը, ասել է, որ, խոսքը սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի մասին է, ընդհակառակը ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, Զինված ուժերը կատարում են իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի: Ընդգծում եմ` Գլխավոր շտաբի պետը Անվտանգության խորհրդին հայտարարել է, որ բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի:
«Բոլոր դեպքերում, եթե փորձում են այդ դաշտը կարգավորել, թող կարգավորեն: Բայց եթե ինֆորմացիայի հոսքը դրանից պետք է տուժի, այսինքն՝ ես չեմ ստանալու այն ինֆորմացիան, որը կստանայի, եթե չլիներ այդ կարգավորումը, դա պետք չէ մտցնել, այսինքն՝ դա պետք չէ ընդհանրապես ժողովրդավարական հասարակությունում: Հայհոյանքը դա ատելության խոսք չէ»,- եզրափակեց Արա Ղազարյանը:
Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված ՔՕ 300.1 հոդվածով դատախազ Գևորգ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին արդարացնելու՝ առաջին ատյանի որոշումն այսօր է ստացել, որոշման բովանդակությանը չի հասցրել ծանոթանալ, բայց պաշտպանների հրապարակումներից մի քանի բանի ծանոթ է, ու այն կարծիքին է, որ դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումն արդարադատության հետ համատեղելի չէ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, նախատեսված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղսագրված կաշառքի գործով դատական նիստը:
Սահմանադրական դատարանում այսօր նախատեսված էր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու հարցի սահմանադրականությունը որոշելու հարցի գրավոր քննությունը:
Հայաստանում COVID-19-ի երրորդ ալիքն է, ռիսկային խմբում ներառված քաղաքացիների թիվն անցնում է 600 հազարը, Հայաստանն արդեն ձեռք է բերել «AstraZeneca» և «Sputnik V» պատվաստանյութեր` համապատասխանաբար՝ 24․000 և 15․000 խմբաքանակներով, առողջապահության նախարարի խոսքով` սպասում են, որ առաջիկայում Չինաստանից որպես նվեր կստանան Sinovac պատվաստանյութ:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ նախորդ շաբաթ նախարարության մասնագիտական խորհրդի անցկացրած աշխատանքային հանդիպումների արդյունքում որոշվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութն օգտագործելու հարցում նախարարության քաղաքականությունը:
«Ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերություններում ևս ունենք հերթագրվածներ, ունենք նաև թեժ գծով կամ օպերատիվ զանգերի միջոցով ստացված հերթագրվածներ: Այս պահի դրությամբ` ուրբաթ օրվա տվյալներով, մոտ 600-ն է ցանկություն հայտնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով COVID-19-ի դեմ պատվաստվել ցանկացողների մասին, ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյան:
Մինչ Հայաստանում բժիշկներն ու քաղաքացիները պայքարում են կորոնավիրուսի երրորդ ալիքի դեմ, որը վերջին երկու շաբաթվա ընթացքում, առողջապահության նախարարի խոսքով՝ կայուն լարված իրավիճակում է, պաշտոնապես արդեն հայտնի է, որ Հայաստանում շրջանառվում է COVID-ի բրիտանական շտամը:
«Բայց ինչպես ես կարող եմ նկատել` դրա շուրջ բավականին շատ այլընտրանքային առաջարկություններ կան, որոնց եթե լրջորեն վերաբերվեն այդ նախագծի նախաձեռնողները, ապա կարող է նաև բարելավել օրինագիծը: Ամեն դեպքում ես կուզենայի ցանկանալ կամ կուզենայի հավատալ, որ այս օրենքի նախագիծը նույն արագությամբ և նույն վճռականությամբ` առանց այլընտրանքային տեսակետներ լսելու, չի ընդունվելու, ինչպես դա տեղի ունեցավ Քաղաքացիական օրենսգրքում զրպարտության և վիրավորանքի հետ կապված նախաձեռնության դեպքում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բ. Նավասարդյանը:
«Նախ ես, իհարկե, վստահ չեմ, որ հունիսի 20-ին ընտրություններ կլինեն հենց թեկուզ միայն այն պատճառով, որ այդ մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, իսկ նրա հայտարարություններին, կարծում եմ, վաղուց որևէ մեկը լրջորեն կամ գոնե անվերապահորեն չի վերաբերվում: Այսինքն՝ ընտրություններ կա՛մ կլինեն, կա՛մ չեն լինի, և դա կախված կլինի նրանից, թե ինչպիսին կլինի մոտ օրերին Նիկոլ Փաշինյանի տրամադրությունը, կամ ինչ կպարզեն իրենք իրենց փակ հարցումներով իրենց վարկանիշի մասին: Ըստ այդմ, օրինակ, կարող են հայտարարել, որ համաճարակի թվերը բարձրացել են, կարող են հայտարարել, որ արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա: Որևէ պատճառաբանություն կգտնեն, եթե տեսնեն, որ վերարտադրվելու շանս չունեն:
«Երեկ արդեն ես տեղյակ էի և խոսել էի հենց իրենց հետ, և իրենք զարմացել էին, որ նման ինֆորմացիա է տարածվում, որ գերիներ պետք է բերեն: Մասնավորապես, որ գերիներ պետք է տեղափոխեր Մուրադովը, ով տեղյակ չէր այդ մասին, այլ նաև միևնույն ժամանակ զարմացած էր, թե ինչու է կառավարության աշխատակազմից դուրս եկել այդ ինֆորմացիան և արդեն գերիների ծնողներին փոխանցվել պատգամավորի միջոցով: Իրենք, այնուամենայնիվ, տեղյակ չէին: Թե ինչ միտում կար, չեմ կարող ասել»,- ասել էր Սոֆյա Հովսեփյանը:
Երեկ առավոտյան 11-ից անհետ կորած զինծառայողների հարազատները շարունակում են Պաշտպանության նախարարության շրջափակումը: Երեկ 168.am-ը գրել էր, որ շենքում հիմնականում շարքային աշխատակիցներն են։ Ներսում է նաև ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։ Նախարարության այն աշխատակիցները, ովքեր նախարարության շրջափակման պահին եղել են դրսում, ապա փորձել են ներս մտնել, ՊՆ մտնել չեն կարողացել: Անհետ կորած զինծառայողների հարազատները նրանց մուտքը ևս արգելել են:
Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, հրապարակել է նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը, որով մերժել է Գևորգ Կոստանյանի պաշտպանների միջնորդությունը` Կոստանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու վերաբերյալ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց Գևորգ Կոստանյանի պաշտպան, փաստաբան Գևորգ Գևորգյանը:
Արդարադատության նախարարությունն այժմ էլ որոշել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարել ու տուգանք սահմանել խոսքի, պատկերի, նշանի միջոցով հայհոյելու կամ անպարկեշտ վիրավորելու համար: Նախարարությունը օրենքի նախագիծը քննարկման է դրել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Սակայն, ի տարբերություն նախորդ երկու հայցերին, այս անգամ Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության դեմ:
Հունիսի 20-ի հնարավոր ընտրություններից առաջ իշխանությունն ամեն ինչ անում է ընտրություններին անհրաժեշտ ձայներ ապահովելու համար: Ու չնայած դեռ պաշտոնապես ընտրության օր նշանակված չէ, իշխանությունը մեկը մյուսի հետևից խոստումներ է շռայլում: Նիկոլ Փաշինյանն իր անվտանգությունն ապահովող ՊՊԾ աշխատակիցներին «կաշառելուց», նրանց աշխատավարձն ընդհուպ մինչև 97.5% բարձրացնելուց հետո անցել է ուսուցիչների աշխատավարձի բարձրացման մասին լուրերը պարբերաբար բարձրաձայնելուն:
Կառավարության որոշմամբ վերաբաշխում է կատարվել 2021թ. Պետական բյուջեի մասին ՀՀ օրենքում և որոշվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 2021 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 1 միլիարդ 750 միլիոն դրամ՝ ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում փաստաբան Բենիկ Գալստյանն էլ նշեց, թե Քննչական կամիտեն և դատախազությունը միանշանակ չեն իրականացրել օբյեկտիվ քննություն, անհասկանալի պատճառաբանությամբ հավատացել են ոստիկանության աշխատակիցների ասածներին, որոնք ամբողջապես հակասում են Արծվիկ Մինասյանի ներկայացրած փաստերին ու հարցաքննության չեն հրավիրել ո՛չ ԱԺ պատգամավորին, ո՛չ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյային:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ (Շենգավիթ նստավայր) ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց` հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Դատարանի որոշմամբ ՔՕ 300.1-րդ հոդվածի հիմքով արդարացվածի կարգավիճակ ստացան Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, Արմեն Գևորգյանը:
Մարտի 27-ին Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով պաշտպանական կողմի ներկայացուցիչները միջնորդություն էին ներկայացրել դատարան` քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, բայց միայն ապրիլի 2-ին դատավոր Աննա Դանիբեկյանը լսեց այդ միջնորդությունները` չնայած պաշտպանների պնդումներին, որ հարցը քննելու կարիք չկա ու դատարանի լիազորությունն է հարցին լուծում տալը` այլ կերպ ասած հանցադեպի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելը: