Քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն միջոցառումներ է իրականացնում Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում. ԱԱԾ
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան էջում իրազեկել էր, որ «ՀՀ ԱԱԾ և ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները համատեղ քննչական միջոցառումներ են իրականացրել ոստիկանության Երևան քաղաքի Դավթաշենի բաժանմունքում»։
ԱԱԾ մամուլի բաժնից 168.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատելով՝ փոխանցեցին նաև.
«Հարուցված քրեական գործի շրջանակներում Ոստիկանության ներքին անվտանգության վարչության հետ այս պահին միջոցառում է իրականացվում»:
Մամուլը նաև գրել էր, որ բաժանմունքի ելքերն ու մուտքերն արգելափակված են: Մեր այս հարցին մամուլի ծառայությունից այսպես արձագանքեցին.
«Ընդամենն այսքանը կարող ենք փոխանցել, մանրամասներ ասել չենք կարող»:
Իսկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ խոստացել էր մանրամասների մասին տեղեկացնել առաջիկայում։