Բաժիններ՝

ԱԻՆ-ում նոր կորոնավիրուսով վարակման 5 դեպք է արձանագրվել, 42-ը մեկուսացված են. ԱԻՆ նախարարի տեղակալ

Նոր կորոնավիրուսով վարակվածներ կան նաև ԱԻՆ համակարգում. ասուլիսի ժամանակ ասաց նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը: Նրա խոսքով՝ իրենց համակարգում վարակի տարածման վտանգն առավել մեծ է.

«Մինչև այս պահը ունեցել ենք վարակվածների 5 դեպք, որից 3-ը բուժման ընթացքում են, 2-ն արդեն առողջացել են: Մեկուսացվել է 42 կոնտակտավոր»:

Արմեն Հարությունյանը նշեց, որ ԱԻՆ-ում վարակի հաստատման փաստով պայմանավորված աշխատանքը չի կասեցվում.

«Վարակվածների բուժմանն ու կոնտակտավորների մեկուսացմանը զուգահեռ՝ մենք պետք է կարողանանք կազմակերպել աշխատանքները: Զորքի վերաբաշխման խնդիր ունենք, պլանավորում ենք՝ ինչպես վերաբաշխել ուժերը: Ունենք արտակարգ դեպքերի թվի աճ»:

Լրատվականներից մեկի հարցին, թե ԱԻՆ աշխատակիցներն աշխատանքից առաջ բուժզննում անցնո՞ւմ են, Արմեն Հարությունյանը պատասխանեց.

«ԱԻՆ այն աշխատակիցները, որոնց աշխատանքը հնարավոր չէ կազմակերպել հեռավար և չեն գտնվում ռիսկային գոտում, օրը 3 անգամ ջերմաչափվում են և անցնում են բուժզննում, մենք ունենք նաև հերթապահ բժիշկ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս