ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ. 168.am-ի հետ զրույցում հայտնում է նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
«Պետք է փաստել, որ այսօրվա իշխանությունը չի ցանկանում, որ ինչ-որ դատարան լինի իր կոշիկի տակ, և դա է պատճառը, որ քաղաքական որոշում է կայացվել, որ պետք է լինի հանրաքվե: Այստեղ կարևորում եմ, որ ՍԴ-ի դատավորները, անդամներն իրենց վերաբերմունքը հայտնեն, և ոչ այսպես կրավորական կեցվածքով ձայն չհանեն, որովհետև իրենց իրավունք-պարտականությունների հետ կապված քաղաքական որոշում է կայացվել: Կարծում եմ, որ վերջինները պետք է բարձրաձայնեն, իրենց կարծիքը հայտնեն, ինչո՞ւ ոչ՝ որպես պրոֆեսիոնալներ, իրավագետներ՝ պետք է փաստեն, որ, այո, քաղաքական որոշում է՝ իր բոլոր իրավական հետևանքներով»,- ասաց փաստաբանը:
«Այլ մեքենայի պատճառով արված խախտումը վերագրվում է այն մեքենային, այսինքն՝ տուգանվում է այն մեքենայի վարորդը, որի պատճառով հարկադրված խախտում է արվել»,- 168.am-ի հետ զրույցում վարորդների անհանգստությունները փարատում է «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանը: Ճանապարհային ոստիկանությունից օրեր առաջ հայտնել էին, որ մեկ ամսվա ընթացքում 138 վարորդ 1 տարով զրկվել է վարորդական իրավունքից՝ մեքենան ոչ սթափ վիճակում վարելու պատճառով:Ճանապարհային ոստիկանությունից օրեր առաջ հայտնել էին, որ մեկ ամսվա ընթացքում 138 վարորդ 1 տարով զրկվել է վարորդական իրավունքից՝ մեքենան ոչ սթափ վիճակում վարելու պատճառով:
ՀՀ դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը 168.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում է, թե ինչո՞ւ ԱԱԾ պաշտոնական գրության հիման վրա ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի դեմ քրեական գործը չի վերաբացվել այն ժամանակ, երբ ստացվել է գրությունը:
«Ես իմ պաշտոնին վերադառնալու ցանկություն ունեմ, քանի որ ես համարում եմ, որ ունեմ բավարար և՛ գիտելիք, և՛ փորձ, և՛ հեղինակություն, որ վարեմ այդ պաշտոնը, ես վատ աշխատանք չեմ իրականացրել այնտեղ: Շատ ծրագրեր, որոնք կարող էի անել, մնացին անկատար: Այս պահի դրությամբ առաջնային խնդիրը պատվի և արժանապատվության վերականգնումն է: Ես ցանկություն ունեմ վերադառնալու, բայց եթե ղեկավարությունը չի ընդունում, բնականաբար, այդ ղեկավարության հետ համագործակցելը դժվար կլինի: Հուսով եմ, որ իրենք կվերանայեն իրենց որոշումն իմ անձի և իմ մասնագիտական հնարավորությունների նկատմամբ, գուցե հնարավորություն ընձեռեն, մնացածը ժամանակը ցույց կտա»,- ասաց Արմինե Դավթյանը:
Ամրամ Մակինյանը հայտնեց, որ իրավապահ մարմինները մեքենայի զննություն իրավունք ունեն կատարելու միայն այն դեպքում, եթե կա անձի համաձայնությունը, կամ դատարանի որոշումը: Երկուսն էլ այս պահին առկա չեն:
«2019-ին թերակատարվել են կամ ձախողվել են գյուղատնտեսության ոլորտի բոլոր ծրագրերը, և այն պատճառաբանությունը, որ նախկինում թվերը նկարված են եղել, հիմա չեն նկարվում, իրականությանը չի համապատասխանում: Խաղողն են բերում՝ որպես պատճառաբանություն, բայց այն մթերվել է այնքան, որքան նախորդ տարիներին, կտրուկ փոփոխություն չի եղել, անասնապահության ոլորտում գլխաքանակի կրճատում ունենք, բուսաբուծության ոլորտում խնդիրներ ունենք, որոնք հստակ են, չափելի ու գնահատելի»,- փոխանցեց տնտեսագետը:
8tCIi6aJ71k
168.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ չնայած ժամկետները դեռ չեն հստակեցվել, թե այս տարի կոնկրետ երբ են անվճար տրամադրելու Հերցեպտին 600 դեղամիջոցը, ամեն դեպքում խոսքը մոտ ժամանակների մասին է: Այս դեղորայքը, որն արժե ավելի քան 600 հազար դրամ, անհրաժեշտ է լինում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց 20-25 տոկոսին: Մեր ընթերցողների խնդրանքով դեռ անցած տարի էինք ԱՆ հարցում ուղարկել, թե ո՞ր բժշկական կենտրոններն են պետական պատվերի շրջանակներում ուռուցքաբանական ծառայություններ մատուցում: Ստորև ներկայացնում ենք նաև հաստատությունների ցանկը.
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ ներկա պահին շատ բարդ է հասկանալ, թե որևէ պաշտոնյայի կամ ընդդիմադիրի գրառումն ինչքանո՞վ է ողջունվում կամ մերժվում մեդիահասարակության կողմից. ըստ փորձագետի՝ պատճառը թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական դաշտի «ֆեյքային ֆաբրիկաներն» են, որոնք մեկնաբանությունների, հավանումների, ստատուսների միջոցով ձևավորում եմ հասարակական կարծիք: Մեդիադաշտն առհասարակ խեղաթյուրված է, վստահեցնում է Քոչարյանը: Նրա խոսքով՝ հաճախ են դաշտ նետվում կեղծ, շեղող օրակարգեր:
Այսօր «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը վկայի կարգավիճակով հրավիրվել էր ՀՔԾ հարցաքննության: Քննչական մարմինը քրեական գործ է հարուցել Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառման հիման վրա՝ ընդունելով այն՝ որպես հաղորդում հանցագործության մասին: Գրառման մեջ քաղակտիվիստը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր երեխաներից մեկի համար պարբերաբար կգ-ը 3000 դոլարով սև խավիար է գնել ռեստորաններից մեկից:
«Այս բանակցություններում գաղտնիություն պահպանելն ի սկզբանե սխալ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռօրյա հանդիպումից հետո արած հայտարարությանը, թե ձեռք են բերել պայմանավորվածություն՝ պահպանել խնդրի կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքը:
Հարկադիր սպանդանոցային մորթին անցում կատարելուց առաջ պետք էր հրավիրել և քննարկում անցկացնել մասնագետների հետ, ինչը չի եղել. լրագրողների հետ զրույցում ասաց Ագրարային համալսարանի դասախոս, դոցենտ Պարգև Ստեփանյանը: Հունվարի 15-ից պարտադիր է դարձել անասունների սպանդանոցային մորթը: Ըստ Կառավարության որոշման՝ այն պետք է պարտադիր դառնար դեռ 2018-ի ամռանից, սակայն օրենքի կիրառումը խստացվել է միայն այս տարվանից: Ստեփանյանի խոսքով՝ մեկ քայլ առաջ գնալու փոխարեն՝ մեր Կառավարությունը երկու քայլ հետ է գնում, այս գործընթացները պետք էր սկսել անասունների հաշվառումից.
Ոստիկանությունից դեռ չեն արձագանքել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, փաստաբան Ռուբեն Մելիքյանի՝ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ հանդիպման պահանջին: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Ռ. Մելիքյանը:
ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ «Նաիրի» բ/կ-ի վերակենդանացման բաժանմունքում: 168.am-ի հետ զրույցում հայտնում են ԲԿ-ի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման ծառայությունից:
Միայն 2019-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը վարչական տույժ՝ տուգանք է կիրառել 6 մլն 200 հազար դրամի չափով: Սա 400 հազար դրամով ավելի է, քան 2011-2018թթ. միասին վերցրած. 7 տարվա ընթացքում տուգանվել է 10 լրատվամիջոց, ընդհանուր՝ 5 մլն 800 հազար դրամի չափով: 2019-ին ավելացել է նաև տուգանվողների թիվը. բախտակից հեռուստառադիոընկերությունները 12-ն են: ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը լրագրողների հետ զրույցում պնդում է՝ սա ամենևին էլ ավելի կոշտ քաղաքականության հետևանք չէ.
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրվա խորհրդին համահունչ, ֆեյսբուքյան իր էջում Կապանի ասուլիսում արդեն հրապարակած 100 փաստերից առանձնացրել էր բանակին վերաբերողները: Այդ թվում՝ նաև նշել էր. «Զինթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար ընդհանուր առմամբ 2018, 2019 թվականներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 8 միլիարդ դրամ: Ծրագրի իրականացումը ընթացքի մեջ է»:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մոտ 3 ժամ տևած արտահերթ նիստում ավագանու անդամները հորդորել են իրենց գործընկեր Հենրիկ Հարթենյանին վայր դնել մանդատը: Երեկ նա ֆեյսբուքյան իր էջի պատմություն (story) բաժնում հրապարակել էր Հրայր Թովմասյանի աղջկա ֆեյսբուքյան էջի նկարը և գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբ-նա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:
Ավելի քան մեկ տարեկան 7-րդ գումարման Ազգային ժողովը որևէ ակներև բացթողում չի ունեցել. լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բայց ամեն դեպքում, մեկ բացառություն գործադիրի ղեկավարը հիշեց. «Երկու օր առաջ ինչ-որ մարդիկ ԱԺ-ում իրենց թույլ տվեցին հայհոյախառն բառապաշար, և ես կարծում եմ, որ այդ մարդկանցով պետք է զբաղվել»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին, թե վարչապետի հանձնարարականով ստեղծված անօթևանների հաշվառման հանձնաժողովն ավելի քան 3 ամիս նիստ չի գումարել, Փաշինյանը պատասխանեց, որ հանձնաժողովը նիստ գումարում է՝ ըստ անհրաժեշտության, բայց այս ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են ամեն օր: Հիմա տեղի է ունենում ինֆորմացիայի հավաքագրում և թվայնացում:
«2020-ը մետաղական մկան տարի է, կարևոր ժամանակահատված է: Այս տարի չափազանց հզոր է լինելու մետաղը, այն ռազմական գործողությունների խորհրդանիշ է, քանի որ զենքի հիմնական նյութն է, դրա պատճառով այս տարվա ընթացքում ակնկալվում է ռազմական որոշակի լարվածություն, հակամարտության նոր օջախների ձևավորում, որը տեսանք հունվարի սկզբին, երբ լարված իրավիճակ էր ստեղծվել Իրանի և ԱՄՆ-ի միջև: Պատճառը Սատուրնի և Պլուտոնի միությունն էր Այծեղջյուրում, ինչը կկրկնվի ամառվա ընթացքում»,- պնդում է աստղաբանը:
Պարտադիր սպանդանոցային մորթի մասին վարչապետի վերջնագիրն անասնապահներին չի գոհացրել: Կառավարության որոշմամբ՝ ամբողջ Հայաստանում հունվարի 15-ից անասունները պետք է մորթվեին սպանդանոցներում, բակերում կարող էին մորթել միայն մատաղի համար նախատեսված կենդանիներին: Որոշումը, որն ուժի մեջ պետք է մտած լիներ դեռ 2018-ի ամռանը, խստացվեց անցյալ տարեվերջին, հունվարի 14-15-ին դժգոհության մեծ ալիք բարձրացավ, անգամ փակվեցին դեպի մարզեր տանող ճանապարհները:
«Հանրային անվտանգության և առողջապահության տեսանկյունից պարտադիր սպանդանոցային մորթը այլընտրանք չունի»,- պնդում է Երիտասարդ ֆերմերների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհն է այս սկզբունքով աշխատում, միայն թե այս պահին մեր երկրում կա սպանդանոցների կառավարման խնդիր: Հունվարի 15-ից պարտադիր է դարձել անասունների սպանդանոցային մորթը:
Այսօր կրակոցներ են լսվել «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի շենքում: Ոստիկանությունն ահազանգ է ստացել 14:40-ին: Ըստ Ոստիկանության տարածած հաղորդագրության՝ ղեկավար կազմը ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։
Վայոց ձորում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը շարունակում է մնալ անփոփոխ. 168.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ընդամենը մեզ հանգստացնող տարբերակ են ընտրել: Ստացվում է, որ այն ֆերմերը, որը դեռ բանկին չի դիմել, այդ տհաճ երևույթի մեջ չի մտել, կգնա դրան, այստեղ ուրիշ բան կլինի, սպանդանոցները կընկնեն այն օլիգարխների ձեռքը, ում համար ոչ մի բան է 15-20 մլն ծախսելն ու սպանդանոց կառուցելը: Մենք ստիպված կգնանք սպանդանոց, ու այնտեղ կսկսեն մորթել բոլորին՝ մեզանից սկսած, սկզբում մեզ կմորթեն, հետո՝ մեր անասուններին»,- ասաց ֆերմերը:
«Քրեական ենթամշակույթը միայն քրեակատարողական հիմնարկներում չէ, բանակում չէ, սկսվում է փողոցից: Նման հիերարխիկ հարաբերություններ են տիրում նաև կուսակցություններում, որտեղ բոլորը ենթարկվում են մեկին: Այդ ենթամշակույթի դեմ օրենքներով չեն պայքարում, դա առաջին հերթին մեր ուղեղում պետք է փոխենք, և քաղաքական վերնախավն իր օրինակով պետք է ցույց տա, որ ինքն այդ ենթամշակույթը կրողը չէ»,- ասաց Ավետիք Իշխանյանը:
Այսօր առավոտից բողոքի ակցիայի էին դուրս եկել անասնապահները։ Նրանք փակել էին մի շարք մարզերի ճանապարհները՝ պահանջելով, որ Կառավարությունը չեղարկի անասունների պարտադիր սպանդանոցային մորթի մասին որոշումը։
Տարիներ շարունակ անասնաբուծությամբ գումար աշխատող գյուղացիներն այսօր փակել էին դեպի իրենց մարզեր տանող ճանապարհները: Հունվարի 15-ից պարտադիր է դարձել անասունների սպանդանոցային մորթը: Ըստ Կառավարության որոշման՝ այն պետք է պարտադիր դառնար դեռ 2018-ի ամռանից, սակայն ժամկետը երկարաձգվել է: Երեկ գյուղացիները հավաքվել էին Կառավարության շենքի առջև, սակայն նրանց հետ հանդիպման ոչ ոք չիջավ, դրանից հետո գյուղացիները որոշեցին, որ խնդրի լուծման համար ճանապարհ են փակելու, ինչպես ժամանակին արել է վարչապետը: Ճանապարհները փակած գյուղացիները պնդում էին՝ սպանդանոցներ պետք չեն, հատկապես, որ սանիտարական վիճակն այնտեղ այնքան էլ բարվոք չէ, վստահեցնում էին՝ անասունների սպանդի համար իրենք պայմաններ ստեղծում են:
Հայաստանում գրանցված, բայց փաստացի 3 տարի և ավելի այստեղ չբնակված մարդիկ այսուհետև կօգտվեն հայրենադարձներին տրվող մաքսային արտոնություններից. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ մոտ ապագայում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կիրականացվեն: Պատգամավորը ներկայացնում է, որ գործող օրենքը մի շարք խնդիրներ է ստեղծում վերադարձողների համար, օրինակ՝ մեր երկրում գրանցված մարդիկ, անկախ նրանից, թե քանի […]