Արցախի նախագահական ընտրությունների նախաշեմին Ահարոն Ադիբեկյանի սոցիոլոգիական կենտրոնը հարցում է անցկացրել: Նախնական տվյալներով՝ ընտրություններին կմասնակցի ընտրելու իրավունք ունեցողների 70 տոկոսը: Ըստ հարցման արդյունքների՝ նրանց կեսից ավելին արդեն որոշել է, թե ում է ընտրելու, մնացածը դեռ մտորումների մեջ են:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանի պնդմամբ՝ կորոնավիրուսն ու նավթի գնի անկումը կարող են վատ անդրադառնալ նաև Հայաստանի տնտեսության վրա: Նրա խոսքով՝ քանի որ այդ երևույթների վրա ազդելու լծակներ մենք չունենք, պետք է փորձենք հետևանքները չեզոքացնել:
«Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գյուլագարակ այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպին՝ համեմատություն անցկացրեց ներկայիս և նախկին վարչապետների միջև:
«300 աշխատողից այս պահին մնացել են 15-20 աշխատող, մնացածը կրճատվել են: Փորձել ենք Կառավարությանը դիմել, տարբեր ստուգումներ են կատարվել, որ մենք կարողանանք աշխատել, գործել, ոչ մի լուծում չի տրվել: Կառավարությունը ի վիճակի չէ լուծում տալ տվյալ հարցին: Կորցնելով հավատը Կառավարության և վարչապետի նկատմամբ՝ ստիպված ենք եղել մի խումբ աշխատակիցներով դիմել դատարան: Հայցի պահանջն է՝ վերականգնել մեր իրավունքները և ճանաչել Ոստիկանության գործունեությունը ոչ իրավաչափ: Պատրաստվում ենք Կառավարությունից պահանջել փոխհատուցել այն ֆինանսական և հոգեբանական վնասները, որ կրել ենք երկու տարվա ընթացքում: Պահանջելու ենք ոչ միայն չաշխատած երկու տարիների, այլև այն տարիների համար, որ պետք է աշխատեինք՝ 10-15 տարի»:
2019-ի սեպտեմբերի 17-ին Վայոց ձորում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով 2 մեղադրյալներից մեկը՝ Զավեն Գրիգորյանը, 4 օր առաջ 1.5 մլն գրավի դիմաց ազատ էր արձակվել, ինչը հարուցել էր դեպքի պատճառով 6 ամիս կոմայի մեջ գտնվող ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատների զայրույթը:
«Նորք-Մարաշ» ԲԿ-ի սրտային վիրաբույժներ Հրայր Հովակիմյանը և Գագիկ Հեբոյանը Հայաստանի համար աննախադեպ վիրահատություն են արել՝ տեղադրել են երեխայի սրտի ձախ փորոքի ֆունկցիաները կատարող սարք: ԲԿ-ի Մանկական բաժանմունքի վարիչ, մանկական սրտաբան Հովհաննես Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ սրտամկանի խնդիրներ երեխայի մոտ առաջացել են 1 տարեկանից, հիմա նա 4.5 տարեկան է: «Երեխան տարիներ շարունակ մեր հսկողության […]
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ապրիլի 5-ի հանրաքվեին ընդառաջ «Այո»-ի և «Ոչ»-ի շտաբների քարոզչական ռազմավարություն չի տեսնում: Նա պնդում է՝ իշխանական կողմն այս գործընթացի համար այլ ծրագրեր ուներ, որոնք, սակայն, չկարողացավ իրականացնել:
«Ժողովուրդը հստակ չի գիտակցում, թե ինչո՞ւ է պետք ասել՝ այո, իսկ ինչո՞ւ՝ ոչ». հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով՝ սրա պատճառն այն է, որ իրենց տեսակետը հստակ չեն բացատրում ոչ «Այո»-ի, ոչ էլ «Ոչ»-ի կողմնակիցները: Չնայած սրան, հոգեբանը նկատում է, որ իշխանական կողմն ավելի ակտիվ է.
«Մայիսից մինչև օրս բնակարանի գնման սերտիֆիկատ է տրամադրվել ընդամենը 3 մարզից 119 զորացրված սպայի». Լրագրողների հետ զրույցում ասաց պահեստազորի փոխգնդապետ Կարեն Հակոբյանը: Նա մեկն է այն սպաներից, որոնք ցույցի դուրս եկան անցած տարի, երբ Կառավարության որոշմամբ փոխվեց պահեստազորի սպաների բնակարան ստանալու կարգը: Նախկինում պահեստազորի սպաները պետությունից պետք է ստանային անհատույց բնակարաններ, 2019-ի մայիսից բնակարան ձեռք բերելու համար սպաներին տրամադրվում է Երևանում բնակարանների շուկայական միջին գնի 50 տոկոսը, մարզերում՝ 90 տոկոսը: Կարեն Հակոբյանը պնդում է, որ կադաստրային և շուկայական արժեքները մեծապես տարբերվում են իրարից:
Այսօր Մուրացանի զինվորական հոսպիտալի դիմաց ակցիա էին անցկացնում Վայոց ձորում 2019-ի սեպտեմբերին ծեծված սպա Արա Մխիթարյանի հայրը, պահեստազորի սպաներ, հասարակական գործիչներ: Պատճառն այն էր, որ երեկ Վերաքննիչ դատարանը 1.5 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել ծեծկռտուքի առթիվ հարուցված քրեական գործով 2 մեղադրյալներից մեկին՝ Զավեն Գրիգորյանին: Գործով մյուս մեղադրյալը վերջինի եղբայրն է՝ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը, նրանց մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով: Արա Մխիթարյանն արդեն 6 ամիս կոմայի մեջ է:
«Կոչ եմ անում այդ տիպի ճիվաղներին՝ հեռու մնացեք հայոց բանակից». Կարեն Հակոբյան
Վայոց ձորում ծեծի ենթարկված ՊՆ սպա Արա Մխիթարյանի գործով 2 մեղադրյալներից մեկը՝ Զավեն Գրիգորյանը, այսօր 1 մլն 500 հազար գրավի դիմաց ազատ է արձակվել: «Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը, որն առաջին օրերից հետևում է գործի ընթացքին, պնդում է՝ միտում կա առաջադրված մեղադրանքը մեղմելու:
Կադրեր՝ Գյումրիում ծեծված երեխայի հիվանդասենյակից
Երեկ Գյումրիում ծեծված 13-ամյա անչափահաս աղջիկը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, ծայրահեղ ծանր վիճակում: ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ երեխային ռեանիմոբիլով անգիտակից վիճակում, արհեստական շնչառության ապարատներով Գյումրիից տեղափոխել են Երևան:
ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով 2 մեղադրյալներից մեկը՝ Զավեն Գրիգորյանը, այսօր ազատ կարձակվի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Լևոն Սահակյանը:
Լեոյի 12 շենքի բնակիչները բողոքում են՝ պնդելով, թե հարևանությամբ (Լեոյի 54) վերակառուցվող շենքի շինարարական աշխատանքները խանգարում են իրենց: Բնակիչների խոսքով՝ այնտեղ հյուրանոց են ուզում բացել, իսկ աշխատանքները, որոնք կատարվում են հենց իրենց «քթի տակ», հատակագծից շեղվում են: Վստահ են՝ արդյունքում քանդվելու է իրենց շենքը Լեոյի 54-ից բաժանող պատը, որպես մեքենաների ելք ու մուտքի ճանապարհ՝ օգտագործվելու է իրենց բակի տարածքը, չեն բացառում նաև, որ հենց իրենց բակում էլ կայանեն, քանի որ կառուցվող շենքը տարածք չունի օգտագործելու համար:
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանին անհանգստացնում է ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի՝ երեկ ԱԺ-ում արած այն հայտարարությունը, թե «ԱԱԾ-ն մաքրվելու է այն անձանցից, որոնք դավաճան են, հայրենասեր չեն և արատավորում են սպայի պատիվը»: Հիշեցնենք, որ Մարտիրոսյանն այս հայտարարությունն արել էր՝ ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հիշեցման, թե վարչապետ Փաշինյանը Կառավարության նիստում ասել էր, որ իրավապահ համակարգում եղել են դավաճաններ, որոնք խոչընդոտել են կոռուպցիայի դեմ պայքարին:
«Իրազեկ քաղաքացիների» միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ ոչ ոք չի կարող ապրիլի 5-ի հանրաքվեին ընդառաջ ընտրակաշառք բաժանել, իսկ բուն քվեարկության ժամանակ ընտրակեղծիք կատարել, չնայած նրան, որ օրեր առաջ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Նոյեմբերյանից տեղեկացված հյուրեր ունի, որոնք պնդում են՝ մի քանի գյուղում կանանց շրջանում շշուկներ կան, որ «Ոչ»-ից գումար են տալու: Նման լուրերին չհավատալու պատճառները, ըստ փորձագետի, երկուսն են. Մեկը՝ այն, որ գործող իշխանությունն ունի բավականին քաղաքական կամք դրա դեմ պայքարելու համար, երկրորդը՝ Քրեական, Քրեական դատավարության և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում կատարված փոփոխությունները.
Չարորակ ուռուցք ունեցող հիվանդներին անհրաժեշտ հերցեպտին 600-ի առաջին անվճար խմբաքանակը կտրամադրվի մինչև մարտի վերջ. 168.am-ի հետ զրույցում հայտնեցին Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի վարիչ, բ.գ. դոկտոր, պրոֆեսոր Արմենակ Համբարձումյանի համար անհասկանալի է կորոնավիրուսի պատճառով տարածված խուճապը, քանի որ, ըստ իր պնդումների, Առողջապահության նախարարությունը կատարում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Հայաստանում կորոնավիրուսի գրանցված մեկ դեպք ունենք: Քաղաքացին Իրանից է եկել, բժշկի դիմել է ինքը: Համբարձումյանը պնդում է, որ «Զվարթնոց» օդանավակայանի բժիշկ-համաճարակաբանները ուշադիր և լավ են աշխատում.
«Խուճապի նախադրյալներ չկան». ԱՆ ԱԱԻ գլխավոր խորհրդական Դավիթ Պետրոսյանը պնդում է՝ մեր երկրում կորոնավիրուսի պատճառով ստեղծված խուճապն արհեստական է և անհիմն, հատկապես որ, ունենք ընդամենը մեկ դեպք, նա էլ մեկուսացված է, իսկ իր հետ շփված մարդիկ կարանտինի մեջ են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018-ի օգոստոսի այն հայտարարությանը, թե «Մարտի 1-ն այլևս բացահայտված է», ՀՀ նախկին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը թերահավատորեն է վերաբերվում: Պնդում է՝ փաստեր են պետք, որոնք չկան: Երեկ Մարտի 1-ը նշանավորող երթ պետք է անցկացվեր՝ վարչապետի գլխավորությամբ, որը տեղի չունեցավ, ըստ պաշտոնական վարկածի՝ Հայաստանում կորոնավիրուսի դեպքի արձանագրման պատճառով: Լարիսա Ալավերդյանը չցանկացավ անդրադառնալ հարցին, թե ինչո՞ւ երթը չկայացավ, փոխարենը հիշեցրեց, որ մինչև հիմա բացահայտված չեն 10 սպանությունները.
«Երբ մեքենա են վառում, ցուցափեղկեր են ջարդում, սա վտանգ ունի՞, դրա նկատմամբ վերաբերմունք պե՞տք է ցույց տալ, թե՞ ոչ: Ինձ ցույց են տվել կադրեր, որտեղ Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տալիս, թե ինչպես վարվել այդ իրավիճակում: Եթե գործը դիտում ենք օբյեկտիվ, ապա Նիկոլ Փաշինյանն էլ պետք է նստի մեղադրյալների նստարանին, Լևոն Տեր-Պետրոսյանի և մնացածի հետ միասին: Իրենք են դրդել այդ քայլերին: Խնդիրն այն է՝ իշխանության արձագանքը համաչա՞փ է եղել, թե՞ ոչ: Երկու կողմերն էլ պետք է պատասխանատվություն կրեն»,- ասաց Ադիբեկյանը:
«Առանց կոնֆլիկտի ընտանիք չկա». պնդում է սեքսոպաթոլոգ-հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը: Նրա խոսքով, եթե փոքրիկ վիճաբանություններ, կոնֆլիկտներ չեն լինում, ուրեմն ընտանիքում տիրում են սառը հարաբերություններ:
«Արժույթի միջազգային հիմնադրամի 2020-ի հունվարի կանխատեսումները պեսիմիստական են». լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վիլեն Խաչատրյանը: Նրա վկայությամբ՝ բացասական դինամիկան քիչ է, բայց կա. «Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների՝ համաշխարհային տնտեսության մեջ 2020-ին կլինի 3.3% տնտեսական աճ, 2021-ին՝ 3.4%: ԱՄՆ-ում տնտեսական աճը ևս կնվազի՝ պայմանավորված Ամերիկայի և Չինաստանի հարաբերություններով, առևտրային պատերազմներով: Չինաստանում 2020-ին կանխատեսվում […]
«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի աշխատակիցները աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում են գրել. կենտրոնի Համաճարակաբանության հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ժամը 12:40-ի դրությամբ ստորագրել է 75 աշխատակից, կենտրոնում աշխատում են 108-ը: Կառավարության հունվարի 30-ի որոշմամբ՝ նախատեսվում է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ը միավորել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին: Պապոյանն ասում է՝ ազատման դիմում գրելու հիմնական պատճառն այն է, որ չեն ուզում կիսել պատասխանատվությունն այն ռիսկեր համար, որոնք կառաջանան միավորման դեպքում:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, ուսումնասիրելով վերջին շրջանում կրթությանն առնչվող փոփոխությունները, հնչած տեսակետները, պնդում է՝ կրթության ոլորտում իրավիճակը բարդ է: Ըստ փորձագետի՝ շատ տարօրինակ էին «Նախնական և միջին կրթության մասին օրենքի» վերջին փոփոխությունները: Նա պնդում է՝ կրթության առաջընթացի համար մեկ ընդհանուր գաղափարախոսական հիմք է պետք, որը չկա.
«Երբ փոփոխությունների հնարավորություն է տրվում, մոտեցումը պետք է ամբողջական լինի»,- այս մասին այսօր հայտարարեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ հավանության արժանացած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» նախագծին՝ հավելելով, որ, թեև այն հանրակրթության մասին է, սակայն փոփոխությունների մեծ մասն ուղիղ դպրոցին չեն վերաբերում:
«Այդ հարձակումն ինչ-որ չափով անսպասելի էր մեզ համար». «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Խոջալու 28. Ինչպե՞ս հակազդել ադրբեջանական քարոզչությանը» խորագրով քննարկման ժամանակ անդրադառնալով երեկ համաշխարհային և, հատկապես, ռուսական մամուլում տարածված տեղեկատվությանը Խոջալուի դեպքերի մասին՝ ասաց, որ ադրբեջանցիները հակահայկական քարոզչություն են սկսել:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ հարուցված գործերը դեռ ընթացքի մեջ են. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ինքը՝ մարզպետը: Ասում է՝ իր հիշելով՝ դրանք 5-ն են, որոնք ներկայացրել են մարզպետարանի նախկին աշխատակիցները, բժշկական կենտրոնների նախկին տնօրեններ: Արարատի մարզպետարանը ևս հայցեր ունի ներկայացրած.