Եկեք չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը Լեվ Դավիդովիչ Տռոցկին չէ։ Ի հեճուկս նրան, թե ինչ են մեր մասին ասում նախկին իշխանավորները և նրանց կողմից կաշառված օտարերկրյա լրատվամիջոցները, մենք երբեք հեղափոխության էքապորտի խնդիր չենք ունեցել և չենք կարող ունենալ։ Մեր առջև դրված է Հայաստանը ազատ, ժողովրդավարական և բարեկեցիկ երկիր դարձնելու խնդիրը։ Եվ այդ նպատակի իրականացման կարևորագույն բաղադրիչն է Հայաստանի արտաքին քաղաքականությունը և մեր երկրի անվտանգության ապահովումը։ Եթե այդ ոլորտում տապալվենք, մնացածի մասին կարելի է մոռանալ։ Եվ ուրեմն, եկեք հասկանանք, որ անկախ նրանից, թե մենք ինչ կարծիք ունենք այս կամ այն երկրում տեղի ունեցող ներքին գործընթացների մասին, առաջին հերթին պետք է ղեկավարվենք մեր երկրի շահերով։
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական հերթական նիստը, որով ամբաստանյալների աթոռին են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, կրկին հետաձգվեց:
Օգոստոսի 11-ին, ժամը 05:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Աբովյան փողոցի թիվ 141 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Աբխազիան չի պլանավորում վերստին փակել ՌԴ-ի հետ սահմանը, քանի որ կորոնավիրուսով վարակվածների թվաքանակի ավելացումը հանրապետությունում ոչ մի ձեւով կապված չէ ռուսաստանցի զբոսաշրջիկների հետ:
ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը հաստատել է, որ Սպիտակ տան մերձակայքում իրականացվել է հրաձգություն, որի պատճառով նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելիորեն լքել է մամուլի ասուլիսը:
Մեկնարկել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը
Հայաստանում արագ տեմպերով ուրվագծվում է փոփոխությունների անխուսափելիությունը։ Բայց ոչինչ դեռ չի երաշխավորում, որ այն լինելու է դեպի լավը։ Խորքային լուրջ փոփոխությունների ո՛չ զանգվածային պահանջը կա, ո՛չ մասնավոր առաջարկը։ Իսկ ահա դեպի վատը փոփոխություների համար դրանցից ոչ մեկն էլ պետք չէ, պարզապես է մի օր կարող է արձանագրվել փաստը։ Դեպի առաջընթաց երաշխավորված փոփոխությունների համար անհրաժեշտ է երկու նախապայման.
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեից հորդորում են զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումից։
Օգոստոսի 9-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի և Մալաթիայի բաժնի ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Հրազդանի կիրճի «Բիձու գյոլ» կոչվող տարածքից բաժին բերման են ենթարկել 10 անձանց։ Պարզվել է, որ բերման ենթարկվածներից մեկը կրակել է գազային ատրճանակից՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և հասարակության նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք:
Գուցե ադրբեջանցիներն իրենց մոլորված «ՈւԱԶ»-ի հետևից էին եկել, իսկ մենք վերցրել ու սկսել ենք կրակել․․․ Տավուշյան էսկալացիայի լարված օրերից քիչ ժամանակ է անցել, ու թեև սահմանին հարաբերական անդորր է տիրում, բայց միևնույն է՝ մարդկանց ականջներում անասելի տհաճությամբ շարունակում է արձագանքել առաջին հայացքից գուցե միամիտ թվացող, բայց իրականում դավաճանական ու անհայրենասեր այս հարցադրումը։ Մեր հասարակությանը պառակտելը վերջին ժամանակահատվածում շատ դյուրին է դարձել, բայց կա մի բան, ինչի շուրջ համախմբումը եղել է միշտ՝ այն, որ թշնամին նենգ է ու ստոր, և սահմանին խաղաղություն սադրողը հենց այդ թշնամին է։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը ցանկանում են իր պարտությունը նոյեմբերին կայանալիք ընտրություններում: «Չինաստանը շատ խիստ ցանկանում է, որ մենք պարտվենք:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ հանգստյան ուղեգրեր տրամադրել բոլոր այն բուժաշխատողներին ովքեր այս ժամանակահատվածում ներգրավված են եղել համավարակի դեմ պայքարում և, հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը, շարունակում են անձնվեր կատարել իրենց աշխատանքը։
Հուլիսի 31-ին տեղի ունեցած Դատավորների ընդհանուր ժողովի (ԴԸՀ) արդյունքներով՝ Ժողովը հրապարակել է մի շարք որոշումներ:
Գերմանա-ռուսական հարաբերությունները չափազանց կարեւոր են, որպեսզի դրանք թողնվեն ճակատագրի քմահաճույքին:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ:
«Բոլոր երկրներում լրատվական գործունեություն իրականացնողներն իրենց գործունեության մեջ դրոններ վաղուց են օգտագործում, ու դրանցով անձնական բնույթի տեղեկությունների հավաքումն ու տարածումը, որպես կանոն, ներկայացվում է հանրային շահի պաշտպանության դիրքերից:
Պակիստանցի զինվորականներն օգոստոսի 10-ի երեկոյան հրազենով եւ ականանետներով գնդակոծության են ենթարկել վերահսկողության գծին Փունչի հատվածի մի շարք շրջաններ՝ վերստին խախտելով Քաշմիրում հրադադարի շուրջը համաձայնագիրը:
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսն իր երախտիքի խոսքն է ուղղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին` Բեյրութում պայթյունների հետևանքով զոհված մեր հայրենակիցների ընտանիքներին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանին 100 միլիոն դրամ հատկացնելու համար:
Վանաձորի քիմիական կոմբինատի տարածքում առկա պայթյունավտանգ և թունավոր նյութերը վտանգավոր չեն շրջակա միջավայրի համար, քանի որ դրանց ծավալը շատ փոքր է:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում կայացան քառորդ եզրափակչի մի քանի խաղեր:
Ստամբուլի «Բիլգի» համալսարանը ուսման վարձի հատուկ զեղչեր կտրամադրի այն դիմորդներին, որոնք ավարտել են քաղաքի հայկական վարժարանները։
Ինչպես և կանխատեսում էինք, Լուկաշենկոն արդեն վեցերորդ անգամ վերընտրվեց իր պաշտոնում, սակայն կառավարման այս ժամանակահատվածում նա կփորձի էապես փոխել իր քաղաքական ուղին՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ:
Արցախի Հանրապետությունում օգոստոսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել:
Հայաստանում օգոստոսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 160 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 40593-ի:
Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լուկաշենկոյին կարող են շնորհավորել միայն բռնապետերն ու բռնապետական արժեհամակարգ կրողները՝ կոռուպցիոն, քրեական հակամշակույթի, հակաքաղաքակրթության ներկայացուցիչները, մարդու իրավունքների և ժողովրդավարության նկատմամբ որևէ հարգանք չունեցողները»։
Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիշում ենք, չէ՞, ինչպիսի զայրույթով էին արձագանքում մեր այսօրվա իշխանավորները, երբ այլ կարգավիճակում էին, միջազգային կառույցները եւ օտարերկրյա պետությունների ղեկավարները շտապում էին լեգիտիմացնել Հայաստանի կեղծված ընտրությունները: Ստացվում է, որ նման երեւույթների նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է ոչ թե սկզբունքներով, այլ աթոռից, որի վրա նստած ես…»։
Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ օրերս պաշտոնից ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Սամսոն Մաթևոսյանը և նշանակվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ, ինչը կոմիտեում համարում են պաշտոնի իջեցում:
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից, որի հիմնական թեման կրկին Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուներն ու նրանց քվեարկության հարցն էր:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանն ու Ռուբեն Վարդանյանը եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին հայտարարել են, որ «Ավրորան» 200.000 ԱՄՆ դոլար կնվիրաբերի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի բնակիչներին աջակցելու համար, ինչպես նաեւ #AraratChallenge շարժման միջոցով լրացուցիչ դրամահավաք-հանգանակություն կսկսի՝ ուղղելու Բեյրութի հայ համայնքին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել: