Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օրեր առաջ համացանցը «ցնցվեց» դարի լուրով՝ Չինաստանը Հայաստանում ներդնելու է 10-15 մլրդ ԱՄՆ դոլար՝ գերժամանակակից ինովացիոն քաղաք կառուցելու համար: Դա հերիք չի, պարզվում է, որ այդ նախագիծն իբր ֆինանսավորվելու է չինական «Մեկ գոտի: Մեկ ճանապարհ» (Belt and Road Initiative) մեգածրագրի շրջանակներում: Ու սկսվեց իշխանական քարոզչամեքենայի խրախճանքը: Մեկը մյուսից […]
2020 թվականի օգոստոսի 9-ին՝ ժամը 01:25-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ռիգայի փողոցից դեպի Արաբկիր 19-րդ փողոցի հատվածում մի քանի ավտոմեքենաներով մարդիկ են հավաքված և լսվում են կրակոցներ: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը կատարել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում առգրավվել են տարբեր տրամաչափի կրակված պարկուճներ, հայտնաբերվել են արնանման հետքեր, որոնցից վերցվել են փորձանմուշներ:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) որոշում է ընդունել 128 միլիոն եվրո տրամադրել 23 նորաստեղծական ծրագրերի ֆինանսավորմաեն համար՝ նպատակամղված նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին: Այս մասին ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է օգոստոսի 11-ին: «Եվրահանձնաժողովը կաջակցի 23 գիտական ծրագրերի՝ տրամարդելով 128 միլիոն երվո կորոնավիրուսի շարունակվող համավարակի պատասխանի շրջանակներում: Այդ միջոցներն այն 1,4 միլիարդ եվրոյի մի մասն են, որը Եվրահանձնաժողովը հատկացրել է համավարակի գլոբալ պատասխանի շրջանակներում միջոցների հանգանակության համար դոնորների խորհրդաժողովում՝ իր մուծման շրջանակներում»,- ասված է փաստաթղթում:
Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնի երաժիշտ Արամ Տիգրանի աճյունը Դիարբեքիրում վերաթաղելու մասին հարցը բարձրաձայնել է խորհրդարանում։ Նա գրավոր հարցում է հղել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին։Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Կան պարտականություններ, որոնք նա պետք է կատարի, նա պարտավոր էր շնորհավորել: Նա չէր կարող հանդես գալ՝ ինչպես առաջվա ընդդիմություն, և քննադատեր այն, ինչ տեղի է ունեցել Բելառուսում: Այնպես որ, նրանք, ովքեր քննադատում են Նիկոլ Փաշինյանին, որ շնորհավորել է, ես դրան չեմ միանում, բայց ես քննադատել եմ նրա համար, որ ամբողջովին սխալ ուղղությամբ են սկսել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործերը»:
«Եղբայրական Ադրբեջանը միայնակ չէ, և Թուրքիան իր բոլոր հնարավորություններով գտնվում է Ադրբեջանի կողքին և կշարունակի մնալ նրա կողքին», – հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ ալ Սալամին անդրադարձել է Ստամբուլի Այա Սոֆիան մզկիթի վերածելու՝ Թուրքիայի որոշմանը: Ահլամ ալ Սալամին նշել է, որ այս վայրը մեծ պատմամշակութային արժեք ունի, այդ իսկ պատճառով վերջին շրջանում ականատես եղանք միջազգային հանրության քննադատություններին և դատապարտմանը:
Կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի պատվաստանյութը թույլ է տալիս ձեւավորել երկարատեւ իմունիտետ, որը, հավանաբար, կտեւի մինչեւ երկու տարի: Այդ մասին ասվում է առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված ծրագրով նախատեսվող միջոցառումների արդյունավետ իրականացումը և ընդգծել, որ այս ծրագիրը պետք է լինի ՊԵԿ համակարգի զարգացմանն ու արդիականացմանը միտված ռազմավարական ծրագրի շարունակությունը, որն ընդունվել է նախորդ տարի: Կառավարության ղեկավարը հանձնարարել է քննարկման արդյունքներով լրամշակել ծրագիրն ու այն ներկայացնել կառավարության հաստատմանը:
Տեղեկացնելով, որ ինքը ներկայում գրում է «Կախարդական կոճակներ» գրքի երկրորդ մասը՝ տիկին Սարգսյանը երեխաներին խնդրել է իրենց գաղափարները ներկայացնել հեքիաթի շարունակության վերաբերյալ: Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի պայմանններում երեխաների առօրյային՝ Նունե Սարգսյանը վեբինարի մասնակիցներին կոչ է արել ամբողջ օրը համակարգչի առաջ չանցկացնել, այլ՝ լինել մաքուր օդում, գրքեր կարդալ, խաղալ իրենց քույրերի ու եղբայրների, ընկերների հետ:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընտրվել եմ Գյումրու «Շիրակ» ակումբի նախագահ։ Մեծ պատիվ է ստանձնել իմ հայրենի քաղաքի գլխավոր ակումբի ղեկավարությունը։
Թուրքիային անհանգստացրել են Սևրի դաշնագրի 100-ամյակի առթիվ Երևանում տեղի ունեցած միջոցառումները, ինչպես նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այս թեմայով հնչած հայտարարությունները։ Այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ի պատասխան վերոնշյալ հայտարարություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Վերջին երկու տարիների ընթացքում Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով «Լիդիանը» և կապալառու ընկերությունները ստիպված էին կրճատել ավելի քան 1400 աշխատատեղ, այդ թվում Ամուլսարի հարակից համայնքներից: Այս մասին տեղեկացնում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը:
«Եթե մարդը ոստիկան չի, ոստիկանի նման չի պահել իրեն, իրեն պահել է վերջին խուժանի նման, իսկ էդտեղ կադրերը կան, որտեղ էդ ոստիկանը պահում է իրեն վերջին խուժանի նման, էդ ժամանակ ակնհայտ է, որ նրան կարելի է վերաբերվել էնպես, ինչպես չի կարելի վերաբերվել մնացած ոստիկաններին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Նարեկ Սամսոնյանը:
Չնայած այն բանին, որ աշխարհում հաշվում է կորոնավիրուսով վարակման շուրջ քսան միլիոն դեպք, իսկ մահերի թվաքանակը մոտենում է 750 հազարին, COVID-19-ի համավարակի դեմ պայքարում առկա են հուսո նշույլներ:
Անկյունային հղկիչով (բոլգարկա) ծանր մարմնական վնասվածք ստացած 15-ամյա տղայի վիճակում դրական դինամիկա է նկատվում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց «Սուրբ Աստվածամայր» մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
Օգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քաղաքական գործչին ուղեկցող պատվիրակության անդամներն ինքնաթիռից դուրս են եկել բժշկական դիմակներով, իսկ պետքարտուղարն ինքը եւ նրա տիկինն՝ առանց դիմակի, հայտնել է CTK լրատավարան գործակալությունը:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լուկաշենկոն, խոսելով Բելառուսում տեղի ունեցող հետընտրական բալագանից, ըստ էության, անուղակի կերպով բացահայտեց նաև 2008 (չհաջողված) և 2018 թթ. հայկական իշխանափոխության (ոմանց կարծիքով՝ «հեղափոխության») իրողությունները։ Տեխնոլոգիական նմանությունները չափից դուրս շատ են։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ նրա դուստրերից մեկը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նախագահն ասել է կառավարության հետ խորհրդակցության ընթացքում, երբ հայտնել է կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութը պետականորեն գրանցելու մասին:
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն օգոստոսի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի ուղեկցությամբ այցելել է Լիբանանի Ազգային Առաջնորդարան և հանդիպում ունեցել Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահե Արք. Փանոսյանի հետ:
Հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Ադրբեջանում թուրք-ադրբեջանական համատեղ լայնածավալ մարտավարական և թռիչքամարտավարական զորավարժություններ են անցկացվել, որին մասնակցել են երկու երկրների ցամաքային և ռազմաօդային ուժերը։ Ցամաքային մասը օգոստոսի 1-5-ն անցկացվել է Բաքվում և Նախիջևանում, իսկ ռազմաօդային վարժանքները՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը, Բաքվի, Նախիջևանի, Քյուրդամիրի, Գյանջայի և Եվլախի օդանավակայաններում։
Ապահովագրական ընկերությունները Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից վնասները նախնական գնահատում են 3 միլիարդ դոլար՝ մոտավորապես այնքան , որքան 2015 թվականի օգոստոսին Տյանցզինի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառով, հայտնել է Splash-ը:
Հ կառավարությունն օգոստոսի 12-ին՝ ժամը 11:00-ին կանցկացնի արտահերթ նիստ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Նարեկ Սամսոնյանի պնդմամբ` ոստիկանության ինչ-որ լեյտենանտ ակտավորելուց հետո մեքենայի մեջ դիմակ չկրելու համար ընտանիքի անդամի հետ Նարեկ Սամսոնյանի մեքենայի դիմացն է փակել, և Նարեկ Սամսոնյանը հարց էր ուղղում, թե ինչ իրավունքով է ոստիկանը այդպես վարվել և, ըստ էության, մեղադրում էր ոստիկանության ծառայողին անօրինականության մեջ:
Հայաստանի մի քանի մարզերում 2020 թվականին կբացվի և շահագործման կհանձնվի Համալիր սոցիալական ծառայությունների 9 գրասենյակ։
«Շնորհավորելով Բելառուսի նախագահին՝ ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանում ձևավորված քաղաքական համակարգն իր էությամբ ոչնչով չի տարբերվում մինչև 2018 թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունները ձևավորված քաղաքական համակարգից, որովհետև եթե լինեին նախկին նախագահները, նախկին քաղաքական համակարգի ղեկավաները, նրանք նույնպես կշնորհավորեին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնել է արձակուրդ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Քրեական գործերի նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննությունների կամ այլ քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում վերը նշված ընդհանուր վնասից արդեն իսկ հաստատվել է 128․870․997․477 ՀՀ դրամը, որից 127․428․746․833 դրամը եղել է պետությանը պատճառված վնասը, 1․442․250․644 դրամը՝ համայնքներին։
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, բացելով կառավարության անդամների հետ խորհրդացությունը, հայտնել է Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին: