Բաժիններ՝

Աբխազիան Ռուսաստանի հետ սահմանը վերստին չի փակի կորոնավիրուսի պատճառով

Աբխազիան չի պլանավորում վերստին փակել ՌԴ-ի հետ սահմանը, քանի որ կորոնավիրուսով վարակվածների թվաքանակի ավելացումը հանրապետությունում ոչ մի ձեւով կապված չէ ռուսաստանցի զբոսաշրջիկների հետ: Այդ մասին հայտնել է Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան:

Օգոստոսի 11-ին «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում Բժանիան պատմել է, որ COVID-19-ի հաստատված ախտորոշմամբ Աբխազիայի զբոսաշրջիկներին ու քաղաքացիներին բուժման կուղարկեն Կրասնոդարի երկրամաս: Նա կարծում է, որ սահմանը բացելուց հետո կորոնավիրուսի բռնկումը տեղի է ունեցել Սուխում քաղաքի հիվանդնոցներից մեկում սանիտարական նորմերը չպահպանելու պատճառով: Վիրուսի տարածման սպառնալիքը կանխել են մասնագետների օպերատիվ գործողությունները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս