Զբոսաշրջության կոմիտեն հորդորում է առաջիկայում զերծ մնալ զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումներից
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեից հորդորում են զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումից։
Կոմիտեից հայտնում են, որ ուսումնասիրելով արտագնա զբոսաշրջության ոլորտում առկա առաջարկներն ու դրանց իրականացման ժամկետները` մինչև Հայաստանում արտակարգ դրության ավարտը մի շարք զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների իրականացման թույլտվություն ՀՀ Պարետի և ՀՀ ՏԿԵԶ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից առկա չէ, մասվորապես՝ Եգիպտոս, Շրի Լանկա, Կիպրոս և այլն։
«Ուստի, հորդորում ենք հետագա խնդիրներից և անհարմարություններից խուսափելու համար զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումից»,- տեղեկացնում են կոմիտեից։