Բաժիններ՝

ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը հաստատել է հրաձգության փաստը Սպիտակ տան մերձակայքում

ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը հաստատել է, որ Սպիտակ տան մերձակայքում իրականացվել է հրաձգություն, որի պատճառով նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելիորեն լքել է մամուլի ասուլիսը: «Գաղտնի ծառայությունը կարող է հաստատել, որ 17-րդ փողոցի եւ Փանսիլվանիա-ավենյուի անկյունում հրաձգություն է իրականացվել (Գաղտնի ծառայության) սպայի մասնակցությամբ:

Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները: Ավելի մանրամասն տեղեկատվությունը կհաջորդի»,-ասվում է ծառայության Twitter-ում: Ավելի վաղ Թրամփը պահակախմբի աշխատակիցների խնդրանով հարկադրված է եղել ընդհատել մամուլի ասուլիսը: ԱՄՆ-ի նախագահը լրագրողներին պատմում էր ԱՄՆ-ի տնտեսական հաջողությունների մասին, երբ նրան է մոտենում Գաղտնի ծառայության աշխատակիցներից մեկը եւ ինչ-որ բան բացատրում:

Թրամփը նրան հարցնում է, թե ինչումն է բանը. կարճ բացատրություններ է լսում, որից հետո, ոչ մի բառ չասելով, լքում է մամուլի ասուլիսի անցկացման վայրը: Նրան անմիջապես հետեւում են նրա վարչակազմի աշխատակիցները, ներառյալ ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինը:

Մի քանի րոպե անց Թրամփը վերադառնում է եւ հայտնում, որ Սպիտակ տան մերձակայքում տեղի է ունեցել հրաձգություն, եւ իրավապահ մարմինների աշխատակիցները կրակ են բացել կասկածյալի ուղղությամբ եւ, հավանաբար, վիրավորել նրան: Նրա խոսքով՝ էլ ոչ ոք չի տուժել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս