![](/banners/BeFunky-design.jpg)
«Մեգամոլ»-ը կվերադառնա բնականոն աշխատանքի. ԱԻՆ աշխատակիցները վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել
![](https://168.am/wp-content/uploads/2020/07/megamol.jpg)
«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբերի մասին ահազանգից հետո Արտակարգ իրավիճակների նախարարության և ոստիկանության կինոլոգները շենքի տարածքում որևէ վտանգավոր բան չեն հայտնաբերել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ Քաղաքային վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների ղեկավար մայոր Գևորգ Մնացականյանը:
«Աշխատել է երեք կինոլոգիական խումբ, աշխատանքի արդյունքում որևէ վտանգավոր բան չի գտնվել: Աշխատանքներն ավարտվել են: «Մեգամոլ»-ն անցնելու է բնականոն աշխատանքի»,- ասաց Մնացականյանը: