
Ռուսաստանը ուղղաթիռներ, կործանիչներ և ՀՕՊ-ի համալիրներ է մատակարարել Սերբիային

Ռուսաստանը վերջին չորս տարվա ընթացքում Սերբիային մատակարարել է Մի-35Մ եւ Մի-17Վ-5 ուղղաթիռներ, ՄիԳ-29 կործանիչներ, ինչպես նաեւ «Պանցիր-C1» հակաօդային պաշտպանության համալիրներ: Այդ մասին հաղորդել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) տնօրեն Դմիտրի Շուգաեւը:
«Ավարտված պարտավորագրերի թվում կարող եմ նշել անցյալ տարի Մի-17Վ-5 ուղղաթիռների խմբաքանակը, որոնց առաջին խմբաքանակը Սերբիային մատակարարվել էր դեռ 2016 թվականին: 2018 թվականի հունիսին ստորագրվել է Մի-35Մ ուղղաթիռների մատակարարման պարտավորագիր, տեխնիկան մատակարարվել է 2020 թվականի սկզբին»: Դե նաեւ … մատակարարվել է «Պանցիր-C1» զենիթահրթիռային արձակման համալիր մարտկոց՝ 2020 թվականի սկզբին»,-ասել է Շուգաեւը «Գլաս յավնոստի» սերբական առցանց-ռեսուրսին տված հարցազրույցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: