Բաժիններ՝

Հնդկաստանը կորոնավիրուսով վարակվածների թվով առաջ է անցել Ռուսաստանից

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի քանակն անցած օրն աճել է 24 248-ով եւ հասել 697 413-ի: Հուլիսի 6-ին այդ մասին իր կայքում հայտնել է Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը:

Այսպիսով գերատեսչությունը հավաստել է նախօրյակին Հնդկաստանի զանգվածային լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ երկրիրը վարակվածների թվով դուրս է եկել աշխարհում երրորդ տեղն՝ առաջ անցնելով Ռուսաստանից (681 251 հայտնաբերված հիվանդ): Այդ ցուցանիշով Հնդականստանն այժմ զիջում է սոսկ ԱՄՆ-ին եւ Բրազիլիային:

Հնդկաստանի առողջապահության նախարարության տեղեկատվությամբ՝ երկրում COVID-19-ից մահացածների թիվը 24 ժամում ավելացել է 425-ով եւ հասել 19 693-ի: Հիվանդանոցներում բուժվում է 253 287 հիվանդ, առողջացել է 424 433-ը:

Ըստ որում, նշում է գերատեսչությունը, երկրում մշտապես ա ճում է նաեւ առողջացման ինդեքսը, որն առավոտյան կազմել է 60,81 տոկոս, իսկ հուլիսի 1-ին՝ 59,51 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս