Բաժիններ՝

Տրանսգենդերներին դիմակ չկրելու համար կտուգանեն. նրանք բերվել են ոստիկանության բաժին

Երեկ` ուշ գիշերով, համացանցում մի տեսանյութ տարածվեց, որում, ըստ տարածվող տեղեկությունների, տրանսգենդեր մարմնավաճառները ոչ միայն դիմակ չեն կրում, այլև հրաժարվում են կրել անգամ դիտողությունից հետո:

Հարցին, թե ինչու դիմակ չեն կրում, չեն վախենում արդյոք, որ պարետ Տիգրան Ավինյանի որոշմանը հակառակ գնալու համար կտուգանվեն, նրանք պատասխանում են` թող Ավինյանը վախենա:

168.am-ը ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից փորձեց տեղեկանալ, թե իրավական պատասխանատվության ինչ միջոցներ են հետևել նշված տեսանյութի հրապարակումից հետո:

«Տեսանյութում պատկերված 3 անձինք դիմակ չկրելու համար բերվել են բաժին, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»,-ասացին ոստիկանությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս