«Եթե նույնիսկ վարակվել ու լավացել ենք, դա դեռ 100 տոկոս երաշխիք չէ, որ մենք երկրորդ անգամ չենք վարակվի». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ այսօր Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 349 նոր դեպք։

«Արդեն երկար ժամանակ է ,երկուշաբթի օրերին մենք դիտում ենք ցածր թվեր, քանի որ շաբաթը նոր է սկսվում և երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի արդեն թվերը մեծանում են։ Երեկ պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նշածս իրավիճակը պահպանվում է, այսինքն՝ մահճակալային ֆոնդը մնում է զբաղված, մեծամասամբ շատ քիչ ազատ տեղեր են լինում, որոնք արագ ազատվելով՝ կրկին զբաղվում են»,- այս մասին ասուլիսի ժամանակ նշեց Արսեն Թորոսյանը։

Ըստ նրա՝ մահճակալային ֆոնդի ծավալումը շարունակվում է, և կլինեն նոր հիվանդանոցներ, որոնք կմիանան կորոնավիրուսի դեմ պայքարին։

Անդրադառնալով հարցին՝ կա՞ն տվյալներ, թե քանի հոգի է կրկնակի վարակվել, Արսեն Թորսյանը պատասխանեց, որ նման տվյալներ չկան և առհասարակ ամբողջ աշխարհում այս ակադեմիական դեբատը մինչև օրս շարունակվում է, թե արդյո՞ք լինում է կրկնակի վարակ։

«Մենք ամեն դեպքում նման արձանագրված դեպք չունենք։ Այս արձանագրումները, կարծում եմ՝ չպետք է դիտել միայն երկրի մասշտաբով, այլ պետք է նայել միջազգային հետազոտական աշխատանքների շրջանակներում։ Առհասարակ կրկնակի վարակման հանգամանքը պայմանավորված է իմունիտետի երկարատևությամբ, քանի դեռ այս հարցի պատասխանը մենք չունենք, չենք կարող պատասխանել։ Ամեն դեպքում մենք պետք է զգույշ լինենք, քանի որ, եթե նույնիսկ վարակվել ու լավացել ենք, դա դեռ 100 տոկոս երաշխիք չէ, որ մենք երկրորդ անգամ չենք վարակվի։

Իհարկե, մենք բոլորս հույս ունենք, որ վարակվելուց հետո նորից չենք վարակվի, բայց քանի դեռ այդ ապացուցողական բազան չկա, մենք մեզ երաշխավորած չենք կարող համարել»,- հավելեց նախարարը։

Զուգահեռ անցկացնելով այլ սուր շնչառական վարակների հետ, նախարարը շեշտեց՝ փորձը ցույց է տվել, որ դրանք երկարատև իմունիտետ չեն առաջացնում, օրինակ՝ գրիպը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031