Բաժիններ՝

Ճապոնիայում տեղատարփների պատճառով տարահանման հանձնարարականներ է ստացել 1,3 մլն մարդ

Ճապոնիայի Կյուսյու հարավ – արեւմտյան կղզու այն բնակիչների թիվն, ովքեր տեղատարափ անձրեւների պատճառով տարահանման հանձնարականներ են ստացել, աճել է մինչեւ 1,28 միլիոն: Այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը:

Կյուսյուում անձրեւները շարունակվում են արդեն երրորդ օրը շարունակ: Այնտեղ որոշ շրջաններում վերջին օրը տեղացել է ավելի քան 200 միլիմետր անձրեւ, ինչը հանգեցրել է գետերի ընդգրկուն վարարումների եւ բնակելի տների ջրածածկման: Տարերքի հետեւանքներից ամենից շատ տուժել է Կումամուտոյի պերֆեկտուրան:

Ճապոնիայի գյուղատնտեսության, անտառաբուծության եւ ձկնորսության նախարարությունը հուլիսի 7-ին կարգադրել է 100 հազար մթերային հավաքանի ուղարկել Կյույսու տեղի բնակիչների օգնության համար: Ինչպես Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, տարերքի հետեւանքները հանգեցրել են 52 մարդու մահվան, 14-ը համարվում է անհայտ կորած: Առանց լոույսի են մնում շուրջ 6 հազար տուն, ինչպես նաեւ 22 հիվանդանոցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս