
«Ալաշկերտը» խոշոր հաշվով հաղթեց «Լոռիին»

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 27-րդ տուրն ավարտվեց «Ալաշկերտ»-«Լոռի» խաղով:
«Ալաշկերտին» հաջողվեց հաղթանակ տոնել խոշոր հաշվով`5:1: Երևանյան ակումբի կազմում աչքի ընկան Տիագո Գալվաուն, Պապ Աբդու Կամարան, Ալեքսանդր Գլիշիչը (դուբլ), Էդուարդ Ավագյանը: Վանաձորյան ակումբից միակ գնդակը խփեց Ուգուչուկվու Իվուն:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության վերջին տուրը կկայանա հուլիսի 14-ին, որտեղ կմրցեն «Շիրակ»- «Ալաշկերտ», «Լոռի»-«Արարատ» և «Արարատ-Արմենիա»-«Նոա» զույգերը: Չեմպիոնության համար պայքարում են գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» և «Նոան»:
Վերջին տուրից առաջ արդեն իսկ հայտնի են այն ակումբները, որոնք հաջորդիվ կմասնակցեն եվրոգավաթների խաղարկություններին. «Արարատ-Արմենիա», «Նոա», «Շիրակ» և «Ալաշկերտ»