Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 7-ը ներառյալ կլինի արձակուրդում։
Այսօր Կառավարությունը հավանություն տվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ մեկ անձից գնումներ կատարելու առաջարկին: Նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց, թե ինչո՞ւ է այդ գնումն այդքան հրատապ:
«Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման զինյալները սադրանքներ են պլանավորում Իդլիբի մի քանի բնակավայրերում:
Այսօր Կառավարության որոշմամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը թույլատրվեց մրցույթով օտարել ԱԱԾ-ին կցված Պ. Սևակի փողոց 5/1 հասցեում գտնվող 6832 քմ մակերեսով հասարակական շենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.8 հեկտար մակերեսով հողամասը:
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշ մանրամասներ փոխանցեց հակաճգնաժամային առաջին միջոցառման ծրագրում կատարված փոփոխությունների մասին.
«Մեր տրիաժ կենտրոն հայտնած և տանը սպասող քաղաքացի, արդեն մի քանի օր է չունենք, 0 է թիվը». Կառավարության հուլիսի 9-ի նիստի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը նաև նշեց, որ ամենօրյա վիճակագրությունը բացասական միտում ցույց չի տալիս:
«Յուքոմ» ընկերության հոսանքի տատանման հետևանքով ֆիքսված և շարժական կապի հետ առաջացած խնդրների պատճառով խափանվել է ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծի աշխատանքը:
«Վիճակը շարունակում է մնալ անկանխատեսելի. սպասվում է նոր վերակենդանացման բաժանմունքների բացում». Փաշինյան
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 526 նոր դեպք, ապաքինվել է ևս 573 մարդ:
«Երկրներ, որոնք հայտարարել էին, որ հաղթահարել են կորոնավիրուսի համաճարակը, ցավոք, վերադառնում են համաճարակի ամենաակտիվ փուլ». Կառավարության հուլիսի 9-ի նիստն այս լուրով սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ միայն երեկ աշխարհում նոր դեպքերի թիվը գերազանցել է 100 հազարը, իսկ ընդհանուր դեպքերի թիվը գերազանցել է 12 մլն-ը:
«Համավարակը հաղթահարած երկրները վերադառնում են վարակի ակտիվ փուլ». Փաշինյան
Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ-ին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։
Կառավարության նիստը՝ ՈՒՂՒՂ
ԱԺ արտահերթ նիստը` ՈՒՂԻՂ
Երեկ, ԱԺ խորհրդի որոշմամբ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ստանձնել էր Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարումը:
Միջազգային հանրապետական ինստիտուտը ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին իրականացրել է պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար կրթության կազմակերպման և իրականացման վերաբերյալ առցանց հարցում: Հետազոտության նպատակն էր հավաքագրել հանրակրթության տարբեր շահառու խմբերի՝ ուսուցիչների, տնօրենների, ծնողների և սովորողների կարծիքը արտակարգ դրության պայմաններում հեռավար կրթության կազմակերպման և իրականացման խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ։ Հարցմանը մասնակցել է 1932 ուսուցիչ, 151 տնօրեն, 558 սովորող և 1717 ծնող: Հարցված ուսուցիչների 35․2%-ն է նշել, որ անցել է հեռավար ուսուցման վերաբերյալ համապատասխան վերապատրաստում։ Նրանցից 63.5%-ը նշել է, որ վերապատրաստումները կազմակերպվել են ՀՀ ԿԳՄՍՆ ԿՏԱԿ (Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն) կողմից, իսկ 15,7%-ի ներկայացմամբ վերապատրաստումները կազմակերպվել են դպրոցի տնօրինության կողմից։ Հետազտության մասնակիցներին հարց է ուղղվել առավել հաճախ օգտագործված առցանց հարթակների, հեռավար դասերի և առցանց կրթության արդյունավետության, դասապրոցեսը հեռավար կազմակերպելու առավելությունների և թերությունների, կրթության առանձահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մասնակցության և այլնի վերաբերյալ:
Հետազտությունն ամբողջությամբ` ստորև.
Միջազգային հանրապետական ինստիտուտը ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին իրականացրել է պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար կրթության կազմակերպման և իրականացման վերաբերյալ առցանց հարցում:
Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կարգապահական վարույթի գործով որոշումը։ Լուրեր են շրջանառվում, որ ԲԴԽ-ն, ամենայն հավանականությամբ , կդադարեցնի դատավոր Ազարյանի լիազորությունները։ Սակայն, հարկ է շեշտել, որ ԲԴԽ-ն այս պահին չունի նման իրավասություն։ Հոդվածը, որը հնարավորություն էր տալիս ԲԴԽ-ին անմիջապես դադարեցնել դատավորի լիազորությունները՝ ՍԴ-ն ճանաչել է հակասահմանադրական, ինչը բացառում է մինչև մայիսի 2-ը հարուցված որևէ վարույթով որևէ դատավորի լիազորության դադարեցում։ Այդ թվում նաև դատավոր Ազարայնի, ում նկատմամբ վարույթը հարուցվել է մինչև մայիսի 2-ը։
Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառման վերաբերյալ ստացել է բանավոր և գրավոր բողոքներ, ինչպես նաև իրականացրել է զանգվածային լրատվության միջոցների ու սոցիալական մեդիայի մշտադիտարկում:
Հակառուսական տրամադրությունների ակտիվացման փաստն այլեւս նույնիսկ թաքցնել չի հաջողվում: Փորձագետները քանիցս նշել են, որ դա արվում է իշխանության մեջ տեղավորված, ինչպես նաեւ իշխանամերձ արեւմտամետ հայտնի շրջանակների նախաձեռնությամբ ու վերահսկմամբ։
ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է որոշում, որով վերացվում են Գետավան և Չափար համայնքներում կիրառվող ժամանակավոր սահմանափակումները:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը հուլիսի 9-ին գերազանցել է 12 միլիոնը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 8-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային՝ Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 8-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Հուլիսի 8-ին, ժամը 20:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ:
Եվրոպական մի շարք ֆուտբոլային առաջնություններում կկայանան հերթական տուրերի խաղերը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական տեսանյութն է տարածել «Կառուցենք Հայաստանը նորովի» խորագրով:
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հուլիսի 7-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 995 հազարը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է երեք միլիոնը։