Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ բաց է Կիմ Չեն Ունի հետ նոր հանդիպման համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում նոր հանդիպումը ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունի հետ: Այդ մասին նա հայտարարել է Grey Television հեռուստաընկերության համար լրագրող Գրետա Վան Սուստեռնին տված հարցազրույցում, որից հուլիսի 7-ին մեջբերումներ է կատարել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը:

«Ես հասկանում եմ, որ նրանք (ԿԺԴՀ-ն – ծանոթ. խմբ.) ցանկանում են հանդիպել, եւ մենք դա կանենք այն դեպքում, եթե ես կարծեմ, թե դա օգտակար կլինի»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը:

Գագաթնաժողովի նպատակահարմարության մասին լրագրողի հարցին Թրամփը պատասխանել է, որ իրնքը «լավ հարաբերություններ» ունի Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ եւ հանդիպումը «կարող է» արդյունավետ լինել:

Հունիսի 30-ին, ինչպես հաղորդել է Հարավային Կորեայի KBS հեռուստաալիքը, պետքարտուղարի տեղակալ, Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգենը, ելույթ ունենալով Վաշինգտոնում կայացած հեռախորհրդակցության ժամանակ, նշել է, որ Թրամփի եւ Կիմ Չեն Ունի հանդիպումը հազվ թե տեղի ունենա մինչեւ Միացյալ Նահանգներում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները: Ավելի ուշ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ երկու ղեկավարների միջեւ նոր հանդիպման սպասում է մինչեւ նոյեմբեր:

Իր հերթին, ԿԺԴՀ-ի արտաքին գործերի առաջին փոխնախարար Ցոյ Սոն Հին ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովի հնարավոր անցկացման մասին հաղորդումների ֆոնին ընդգծել է, որ Փհենյանն ամերիկյան կողմի հետ բանակցությունների կարիք չունի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս