
ԲԸՏՄ-ն կրկնակի ստուգայցերի ընթացքում գրանցել է խախտումների նվազում

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքները մայրաքաղաքումև մարզերում։
«Այսօր Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հուշարձանների, եկեղեցու հարակից տարածքներում, զբոսավայրերում ընթացել են կրկնակի ստուգայցեր։ Առանձնակի ուշադրություն է դարձվել դիմակները ճիշտ կրելու, մարդկային կուտակումներ չառաջացնելու պահանջների կատարմանը։
Պարբերաբար ընթացող կրկնայցերի արդյունքները փաստում են, որ զգալիորեն նվազել է դիմակները սխալ կրող քաղաքացիների քանակը, բացօթյա տաղավարներումհաճախ հանդիպող մարդկային կուտակումների և սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքերը ևս նվազել են։
Տեսչական մարմնի ներկայացուցիչներըշրջայցերի ընթացքում շարունակում են տրամադրելգործարանային արտադրության բժշկական դիմակներ և հորդորումհետամուտ լինել համաճարակի դեմ ուղղված անվտանգության կանոնների կատարմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։