
Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Հաղթանակի կամրջից

Մայիսի 20-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է։
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանի հետ միասին՝ բանակցությունների արդյունքում, կանխել են Ռազմիկ Պ․-ի (ծնված 1996 թ․) ինքնասպանության փորձը։