Փրկարարները Երևանում կանխել են երիտասարդ կնոջ ինքնասպանության փորձը
Մայիսի 20-ին, ժամը 18:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նստել է Երևանի Շարուրի փողոցի թիվ 24/2 շենքի 4-րդ հարկի արտաքին պատին ամրացված օդորակիչի շարժիչի վրա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Փրկարարները կանխել են Աննա Ս․-ի (ծնված 1993 թ.) ինքնասպանության փորձը։
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացի Աննա Ս․-ի դստերը (8 տարեկան) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։