
Բեռլինի «Թեգել» օդանավակայանը կարող է հունիսին փակվել

Համավարակով պայմնավորված` հունիսին կարող է փակվել բեռլինյան «Թեգել» օդանավակայանը:
«Deutsche welle»-ն տեղեկացնում է, որ եթե մոտակա շաբաթներին չնկատվի ուղևորահոսքի նկատելի ավելացում, ապա հունիսի 15-ից օդանավակայանի աշխատանքը երկու ամսով կդադարեցվի: Նշվում է, որ այդ մասին միջնորդությունը ներկայացվել է օդային հաղորդակցութան վարչություն: Այդ դեպքում «Թեգել»-ի բոլոր թռիչքները կուղղորդվեն դեպի «Շյոնեֆելդ» օդանավակայան:
2019 թվականին «Թեգել»-ը սպասարկել է ավելի քան 24 միլիոն ուղևորի և Գերմանիայում 4-րդն է իր մեծությամբ: