Բաժիններ՝

Այսպիսի կոտլետ դեռ չեք փորձել

Բաղադրիչներ

1. Հավի լյարդ – 500 գ
2. Սոխ – 1 գլուխ
3. Սխտոր – 1-2 պճեղ
4. Ձու – 1 հատ
5. Սպիտակաձավար – 5 ճ/գ
6. Աղ, սև պղպեղ
7. Բուսայուղ

Պատրաստման եղանակը

1. Լյարդը, սոխը և սխտորն աղալ մսաղացով:

Կարդացեք նաև

2. Համեմել աղով և պղպեղով, զանգվածին ավելացնել ձուն, խառնել:

3. Ավելացնել սպիտակաձավարը, լավ խառնել և կես ժամ թողնել, որպեսզի սպիտակաձավարը լավ ուռչի:

4. Կոտլետներ ձևավորել, երկու կողմից լավ տապակել բուսայուղով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս