Բաժիններ՝

«Սանրվածք գործողություն». Միչիգանում վարսավիրները դուրս կգան բողոքի ակցիայի

ԱՄՆ-ի Միչիգան նահանգում վարսավիրները պատրաստ են Կապիտոլիումի դիմաց անվճար սպասարկել մարդկանց ի նշան բողոքի՝ կապված տնից դուրս չգալու արգելքի հետ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը:

«Սանրվածք գործողություն» ակցիայի կազմակերպիչներն ակնկալում են, որ կմասնակցի 25-30 մարդ: Նրանք պատրաստ են անվճար կտրել մազերը, լավ տեսքի բերել շներին, կատարել մերսում:

«Մշտապես նշվում է, որ ծայրահեղ կարևոր բիզնեսը կարող է վերսկսել իր աշխատանքը: Եկամուտ բերող ցանկացած բիզնես միշտ ինչ-որ մեկի համար ծայրահեղ կարևոր է, հակառակ դեպքում մարդիկ այնտեղ չեն գնա»,-ասել է կազմակերպիչներից մեկը՝ Ռոզաննա Պոնկովսկին:

Բողոքի ակցիայի հետ կապված՝ նահանգապետը հանդես է եկել զգուշացնող հայտարարությամբ:

«Մենք չենք ցանկանում տուգանքներ նշանակել, սակայն եթե դա պետք է, ապա կարող է տեղի ունենալ»,-ասել է նահանգապետ Գրետհեր Ուիթմերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս