Բաժիններ՝

Իրանը մտադիր է վերաբացել պատմամշակութային վայրերը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է երկրում թանգարանները և կրոնական հաստատությունները բացելու մտադրության մասին։ Դրանք փակվել էին կորոնավիրուսի տարծումը կանխելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նախագահը տեղեկացրել է, որ կրոնական հաստատությունների հետ կապված որոշումը կընդունվի հաջորդ շաբաթ։ Ինչ վերաբերում է թանգարաններին և պատմամշակութային վայրերին, ապա բացումը պլանավորվում է սկսել մայիսի 24-ից։

Ավելի վաղ համապատասխան գերատեսչությունը տեղեկացրել էր, որ նախպատրաստական աշխատանքներ են տանում պատմամշակութային վայրերում այցելուներին ընդունելու համար։

Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 131 հազար 652 է, մահերինը՝ 7 հազար 300։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս