
Բալին միջազգային զբոսաշրջիկների համար բաց կլինի հոկտեմբերից

Ինդոնեզիայում գտնվող Բալի կղզին միջազգային զբոսաշրջիկների համար բաց կլինի հոկտեմբերից: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով «The Jakarta Post»-ին:
«Համավարակի ընթացքում Բալի կղզում ընդամենը 371 վարակվածության դեպք է գրանցվել, 4 մարդ մահացել է: Դա շատ ցածր ցուցանիշ է՝ համեմատած Ինդոնեզիայի այլ տարածքների հետ»,-նշում է պարբերականը:
Եթե Բալիում հնարավոր լինի պահպանել բարենպաստ համաճարակային իրավիճակ, ապա իշխանությունները կարող են կղզին բացել միջազգային զբոսաշրջիկների համար արդեն հոկտեմբերից: Պարբերականը նշում է, որ Ինդոնեզիայի տնտեսության համար զբոսաշրջությունը կարևոր նշանակություն ունի: Այս ոլորտից է կախված բնակչության 80 տոկոսը: Այսօր Ինդոնեզիայի տնտեսությունը զգալի տուժել է: