Իտալական հանրահայտ աղանդեր Բիսկոտոն կարելի է հեշտությամբ պատրաստել տանը
Բաղադրիչներ
1. Ալյուր – 250 գ
2. Ձու – 3 հատ
3. Շաքարավազ – 100 գ
4. Փխրեցուցիչ – 10 գ
5. Չամիչ – 100 գ
6. Ծիրանաչիր – 100 գ
7. Նուշ – 100 գ
Պատրաստման եղանակը
1. Ձվեր հարել շաքարավազի հետ: Աստիճանաբար ավելացնել ալյուրը, լավ խառնել:
2. Զանգվածին լցնել կտրատած չամիչը, ծիրանաչիրը և նուշը:
3. Խառնել և խմորից երկարավուն ձողեր ձևավորել, դնել յուղաթղթով պատված տապակին: Թխել 30 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
4. Երբ կտորները սկսեն կարծրանալ, հանել ջեռոցից, 2 սմ հաստության կտորների կտրել, թխել ևս 10 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը