
Ջերմուկ քաղաքի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհին՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի

Մայիսի 24-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհին՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 150-րդ կմ-ին:
Փրկարարները ծառը մասնատել և հեռացրել են ճանապարհից՝ այն դարձնելով երթևեկելի: