Բաժիններ՝

Դուտերտեն նշել է նախագահի պաշտոնում իրեն հնարավոր փոխարինողների անունները

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն նշել է իրեն հնարավոր փոխարինողների անունները: Այդ մասին հայտնել է Manila Times թերթը: «Հաջորդ նախագահը լինելու է Բիկոլյայից (երկրի տարածաշրջաններից մեկը): Դուք ընտրություն կունենաք Սալսեդայի եւ Ֆրանսիս Էսկուդերոյի միջեւ»,-ասել է Դուտերտեն:

Ֆրանսիս Էսկուդերոն նախկին սենատոր է եւ Սորսոգոնի նահանգի նահանգապետը, իսկ Ջոուի Սալսեդան՝ Ալբայի նահանգի ներկայացուցիչն է Ֆիլիպինների Ներկայացուցիչների պալատում: Դուտերտեն նաեւ հայտարարել է, որ ինքն իր թեկնածությունը չի առաջադրելու երկրորդ ժամկետով: «Ես այլեւս իմ թեկնածությունը չեմ առաջադրի: Ես չեմ ցանկանում ինձ կապել»,-ասել է նա: Նախագահը հավելել է, թե չի ցանկանում որ իր դուստրը՝ Սառա Դուտերտե-Կարպիոն, մասնակցի ընտրություններին, որովհետեւ դա «անշնորհակալ աշխատանք է»: Նա ներկայում զբաղեցնում է Դավաո քաղաքի քաղաքագլխի պաշտոնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս