«Տիկին Հակոբյանի հայտարարությունը ողջունելի է». Զոլյանը՝ Ալիևային Արցախ հրավիրելու մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը ողջունում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից Ադրբեջանի առաջին տիկնոջը՝ Մեհրիբան Ալիևային, Արցախ այցելելու և մուղամ լսելու հրավերը:
«Ցանկացած քայլ, որը բերում է խաղաղության՝ ձեռնտու է: Մեզ համար խաղաղությունն իրոք կարևոր է, և մենք ձգտում ենք խաղաղության: Այս առումով տիկին Աննա Հակոբյանի հայտարարությունը ողջունելի է, քանի որ այդ տրամաբանությունը տանում է դեպի խաղաղություն, իսկ հակառակ կողմը կարձագանքի՞, թե՞ ոչ, արդեն նրանց խնդիրն է: Եթե նրանք դրական արձագանքեն, շատ ավելի լավ, եթե չարձագանքեն, ապա դրանով ևս մեկ անգամ ցույց կտան, որ պատրաստ չեն խաղաղ կարգավորման»,- նշեց Միքայել Զոլյանը:
Անդրադառնալով Տարածքային կառավարման նախարարությունից Բաքու մեկնած երեք պաշտոնյաների մասին հարցին, թե արդյո՞ք սա ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու քայլերից մեկն է, նա պատասխանեց, որ նախկինում էլ միջոցառումնր էին լինում Բաքվում, որտեղ Հայաստանից պաշտոնյաներ էին մեկնում, և հակառակը:
«Այստեղ ես որևէ արտառոց բան չեմ տեսնում, միջոցառումը Բաքվում է, ուստի նրանք գնացել են Բաքու, եթե լիներ Պետերբուրգում, ապա կգնային այնտեղ»,- եզրափակեց Միքայել Զոլյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում