«Էսկալացիան չի կարելի բացառել». Ալեքսանդր Իսկանդարյան

Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը բացառում է առաջիկա ժամկետներում լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը։

«Լայնամասշտաբ պատերազմը չեմ կարծում, որ հավանական է, քանի որ դրա համար չկա ռեսուրսային բազա։ Իսկ էսկալացիայի համար կա և ռեսուրսային բազա, դրա համար ոչ մի պատիժ չի կիրառվում և այն ռացիոնալ տեսանկյունից անհրաժեշտ է, ուստի էսկալացիան չի կարելի բացառել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:։

Հավելենք, որ Սլովակիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը ԵԱՀԿ նախարարական համաժողովի ընթացքում հայտարարել էր.«Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպառնալիք»:

Տեսանյութեր

Լրահոս