Վրացական ընդդիմությունը Քութայիսում երթ է անցկացնում արտահերթ ընտրությունների պահանջով
Հարյուրավոր բողոքողներ Վրաստանում առաջատար ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ միասին դեկտեմբերի 6-ին երթ են անցկացնում Քութայիս քաղաքում (Իմերեթի երկրամաս)՝ պահանջելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել համամասնական համակարգով: Այդ մասին հայտնել է Imedi վրացական հեռուստաընկերությունը:
«Մեր պլանը Վրաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացումն է՝ համամասնական համակարգով, որից հետո երկրում կհաստատվի քաղաքացիական հաշտություն»,- ասել է «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Զուրաբ Մելիքիշվիլին Imedi-ին տված հարցազրույցում: Բողոքողները հավաքվել են Կիկվիձե զբոսայգում՝ ժամը 14:00-ին, որից հետո ուղեւորվել են դեպի երկրամասի վարչակազմի շենք, որտեղ պլանավորված են ելույթները: Քութայիսում հանրահավաքից առաջ բողոքի երթ է տեղի ունեցել Բաթում քաղաքում: Այնտեղ մի քանի տասնյակ ցուցարարներ երթ են անցկացրել Մայիսի 26-ի զբոսայգուց մինչեւ Աջարիայի կառավարության շենքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: