Մանվել Գրիգորյանի գործով կատարվել է 200-ից ավելի հարցաքննություն, 70-ից ավելի խուզարկություն: Այս մասին այսօր հայտարարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ նշելով, որ Մանվել Գրիգորյանի անշարժ գույքի մի մասը ձեռք է բերվել խախտումներով։
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը կառուցողական է գնահատում Մինսկում ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստի ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարության շուրջ քննարկումը:
Նոյեմբերի 25-ին Իրանի ֆուտբոլի բարձրագույն առաջնության շրջանակներում Թեհրանում տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպումներից մեկի ժամանակ գրանցվել է միջադեպ, որը մեծապես անհանգստացրել է տեղի ազերիներին, ինչպես նաև թուրքական լրատվամիջոցներին։
Վրաստանի գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կոչ է արել ընտրողներին՝ «անպայմանորեն գալ ընտրական տեղամասեր եւ ամրագրել իրենց ընտրությունը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում»:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին գաղտնալելու դեպքին՝ հայտարարելով, որ մարդիկ, ովքեր արել են այդ գործը, ի սկզբանե իմացել են, որ ԱԱԾ-ն և ողջ իրավական համակարգը ջանք ու եռանդ չի խնայելու այդ գործը բացահայտելու համար:
Շիրակի մարզի Արևիկ գյուղի դպրոցի երկրորդ հարկի պատուհանից ընկել են երկու 7 տարեկան աշակերտուհիներ՝ Մանե Նռանյանն ու Սյուզի Ավետիսյանը:
Գերմանիան եւ Ֆրանսիան հավանություն չեն տալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման առաջարկությանը՝ Կերչի նեղուցի շրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների պատճառով:
«Կրկին խիզախել եմ՝ ասֆալտին փռվելու, պատերին ծեփվելու վերահաս վտանգը աչքիս առաջ ունենալով, որոշել եմ ներկայացնել իմ դիտարկումները»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերը մեկնարկելիս՝ ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Վերաքննիչ դատարանը շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Նիստը նախագահում է դատավոր Ռուբեն Մխիթարյանը:
Տոկիոյում 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերը երախտագիտության դրսեւորում կդառնան աշխարհի երկրներին 2011 թվականի երկրաշարժից ու ցունամիից հետո Ճապոնիային ցուցաբերած նրանց աջակցության համար:
Մարտի 1-ի գործով վերջին վեց ամսում տեղի է ունեցել հազարից ավելի հարցաքննություն: «Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Նոյեմբերյանում նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղեկացրեց, որ հանդիպելու է Ադրբեջանում գերի Կարեն Ղազարյանի ծնողների հետ։
Հաշվի առնելով, որ արդեն երրորդ օրն է Ձեր քարոզարշավը կառուցում եք ժողովուրդը հանրապետականներով վախեցնելու վրա, խորացնելով հասարակությունը սևերի և սպիտակների կիսելու Ձեր արատավոր քաղաքականությունը, ինչպես նաև այն, որ քարոզչության ընթացքում թույլ եք տալիս ամենատգեղ և անվայել ձևով գռեհկացնել ընտրական գործընթացը, պահպանելով ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների 1-ին համարների Հանրայինում կազմակերպվող բանավեճին մասնակցելու հանձնառությունս, այնուամենայնիվ անհրաժեշտ եմ համարում առանձին երկկողմ բանավեճ ՀՀԿ-«Իմ քայլ» ձևաչափով` 1-ին համարների մակարդակով:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն առաջիններից մեկն է քվեարկել երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանն այսօր Արտաշատում ընտրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ այն խոսակցություններին, թե առաջիկա խորհրդարանը 1.5-2 տարվա կյանք է ունենալու, և նշեց, որ այն մարդիկ են այդպես ասում, որոնք ոչ մի ցուցակում չեն հայտնվել.
ՀՀ գլխավոր դատախազության դիրքորոշումն այն է, որ Մարտի 1-ի քրեական գործի քննության այս փուլում անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Սոցցանցերում ատելության դրսևորումները, հատկապես առերևույթ կեղծ օգտատերերի կողմից, գնալով ավելանում են:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի երրորդ համար Արման Բաբաջանյանն այսօր Արտաշատում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ վերջին երկու օրերի քարոզարշավը բացասական տպավորություն է թողնում.
Օրեր առաջ Լոս Անջելեսում կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: Այս անգամ «Արարենք միասին» խորագրով համազգային դրամահավաքի ժամանակ հանգանակվել է 11 մլն 109 հազար 633 դոլար: «Հայաստան» համահայկական հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող կարևոր ծրագրերը:
Քիչ առաջ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ գրելով. «Այս պահին գտնվում եմ Երեւանի քննչական վարչությունում արդեն մի քանի ամիս ձգվող անհեթեթ գործով, դեռեւս որպես վկա։
Վարչապետի պաշտոնակատարի տիկինը՝ Աննա Հակոբյանը, աշխատանքից ազատել է իր մամուլի քարտուղարին՝ «ՍիվիլՆեթ» կայքի նախկին պրոդյուսեր Արփինե Զարգարյանին։ Այս մասին գրում է hraparak.am-ը՝ բնշելով, որ առնվազն երեք տարատեսակ պատճառ է հնչում։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ նոյեմբերի 27-ի երեկոյան այցելել է Գերմանական Կարմիր խաչի կազմակերպության Բեռլինի կենտրոնակայան։
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ընտրարշավի արդեն ավանդական հայոյանքներով և սպառնալիքներով համեմված ֆոնին, սկսեցին հայտնվել նաև որոշ կառուցողական գաղափարներ։ Օրինակ, «Մենք» դաշինքի ղեկավար Արամ Սարգսյանը առաջարկեց բանակում պայմանագրային զինծառայողների թիվը ավելացնել 20 000 մարդով, և առաջին գծից հետ քաշել ժամկետային զինծառայողներին, միաժամանակ լուծելով մի քանի խնդիր՝ ստեղծել աշխատատեղեր, և նվազեցնել ժամկետայինինների ծնողների վախերն ու մտահոգությունները։
«Լուսավոր Հայաստանի» քարոզարշավը՝ Երևանում ու Արտաշատում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը չի շարունակի խաղալ Չիկագոյում:
Անտառային հրդեհներ են մոլեգնում Ավստրալիայի Քվինսլենդի նահանգում, հրդեհի ընդգրկած տարածքն արդեն հասնում է 20 հազար հեկտարի:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նախընտրական քարոզարշավի առաջին երեք օրերի ընթացքում արդեն իսկ խախտումներ է արձանագրել:
Վիճաբանություն ու կրակոցներ Արտաշատի խճուղում:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում այսօր կկայանան A, B, C, D խմբերի 5-րդ տուրի հանդիպումները:
«Կարելի է գոռալ այդ մասին, կարելի է ցուցադրաբար մարդկանց ձերբակալել, կարելի է մարդկանց կալանավորել ու դատապարտել` չապահովելով անգամ իրավունքը հարգելու տարրական նորմեր, բայց թե դրանից ինչ օգուտ կլինի, հիմա դդժվար է ասել: Այժմ դա շատ նման է ընտրովի արդարադատության ու քաղաքական հակառակորդների դեմ մղվող պայքարի»: