Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով նախարարությունը (BMZ) և Գերմանական զարգացման բանկը (KfW) հավելյալ 6,8 մլն եվրո կտրամադրեն Կովկասի բնության հիմնադրամին (CNF-ին):
«Մենք ՀՀ-ում վերականգնել ենք քանդված կրթական համակարգը: Այսօր ՀՀ-ում լավ սովորող երեխան սովորում է անվճար, ծննդաբերությունն ու ծննդօգնությունն էլ է անվճար: Սա լրիվ ՕԵԿ-ն է արել»:
Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դատարանին դատավորի ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, որի հարցի քննությունը շարունակվում էր։ Ժամեր առաջ խափանման միջոցի հարցը քննող դատավորը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ իր ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ամփոփել է Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Յանգ Բոյզի» դեմ անցկացրած խաղը (1:0):
ՀՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկված է 127 թեկնածու, որոնցից 124-ը կմրցեն ռեյտինգայինով: ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ, որ ՀՀԿ-ի ռեյտինգային կազմով առաջադրված թեկնածուներից Սուսաննա Գևորգյանը մահացել է:
«Հիմա արդեն մի գիծ ա քաշվել, գծի էն կողմը մնացել են մյուսները։ Պետք է վերադարձ չլինի հին, մաշված և Հայաստանը ցած տանող մեթոդներին, թալանին։ Այսօր նույնիսկ չեն ամաչում, շատ-շատերը էնպես են խոսում, որ իրանք կապ չեն ունեցել Հայաստանի էս վիճակի հետ»,- այսօր Ամասիայում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՄԵՆՔ դաշինքի պատգամավորության թեկնածու Խաչատուր Քոքոբելյանը։
Հարություն Բերբերյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը այսօր տեսաուղերձով ներկայացրել է ծրագրային հինգ դրույթ, որոնցում անդրադարձ է կատարվել ՀՀ ֆինանսական համակարգին և Կենտրոնական բանկին մասնավորապես:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) մերժել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ եվրոպական հանրաքվեի անցկացման առաջարկի գրանցումը:
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող քաղաքագետ Լևոն Շիրինյանն ու թիմը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր այցելել են Լոռու մարզ։ Եղան Վանաձորում, Ստեփանավանում, Սպիտակում։
Նոյեմբերի 28-ին, ժամը 13:08-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Նոյեմբերի 28-ին շարունակվել են ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստի աշխատանքները:
ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը մանրամասներ է ներկայացրել հոկտեմբերի 27-ին Կառավարության շենք նռնակով մուտք գործելու փորձ ձեռնարկած 43-ամյա տղամարդու վերաբերյալ:
Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական շտաբի և լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանի հայտարարությունը, համաձայն որի՝ Երևան քաղաքի Արզումանյան 28 շենքի՝ Յավրոյանի անվան դպրոցի ընտրացուցակներում կան երկրից բացակայողներ և մահացած մարդիկ։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` նոյեմբերի 28-ին կայացած նիստում քննարկվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման մասին հարցը։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս տեսանյութը՝ գրելով. «Ես պահանջում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից, որպեսզի այս տեսանյութի մեջ գտնվող անձի հայտարարությունն ընդունեն որպես հանցագործության մասին հաղորդում և ձեռնարկեն օրենքով սահմանված բոլոր միջոցառումները ՝ հայտնաբերելու նրան և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Իմ քայլը» դաշինքի տնտեսագետ թեկնածուներից մեկին ասեք, որ մանիպուլյացիան ոտքից գլուխ իրենց քաղաքականությունն է: Ժամանակ չկա մանրամասն անդրադառնալու բեռի այն ծանրացմանը, որ կրելու են ոչ թե արդեն իսկ աշխատողները, այլ աշխատաշուկա նոր մուտք գործողները: Դե նրանք, էլի, որոնց Նիկոլ Փաշինյանը «անբան» էր անվանել:
Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամները նախընտրական քարոզարշավը սկսեցին երթով և արմավիրցիներին հորդորեցին ակտիվ մասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ: Հանդիպմանը հրավիրված էր ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Ի. Գ. Տելեգինը:
Էբոլա հեմոռագիկ տենդի մահացու վիրուսով վարակվածների թիվը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հասել է 421-ի, մահացել է 241 մարդ:
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Իջևանում նախընտրական հանրահավաքի ժամանակ խոսեց անցումային արդարադատության մասին։ Նա նշեց, որ այսօր տարբեր քրեական գործեր են հարուցված 64 մլրդ դրամի չափով, սակայն թալանված գումարների վերադարձն այն արագությամբ տեղի չի ունենում, ինչ արագությամբ ցանկալի է։ Խնդիրը, ըստ նրա, օրինականության լիարժեք պահպանումն է, որովհետև այդ գումարները կվերադարձվեն, երբ դատավճիռ կլինի ու ԴԱՀԿ-ն այն կկատարի. «Դա շատ դանդաղ գործընթաց է»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել միակողմանի պատժամիջոցների քաղաքականությունից եւ շփման կետեր փնտրել:
Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է երկրի զորքերի պատրաստվածությունն ու ներուժը մեծացնելու անհրաժեշտության մասին, որպեսզի «թշնամիները չհամարձակվեն սպառնալ» Իրանին։
Նոյեմբերի 28-ին, ժամը 06:55-ին ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականցման կենտրոնից երկու մարտական հաշվարկ (10 փրկարար) մեկնել են որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու:
«Միայն բարեգործությամբ երկիր չես կառուցի։ Ամեն մեկն էլ ուզում է՝ ինքը օգտակար լինի, ինքը երկիր կառուցի»,- իջևանցիների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԲՀԿ առաջնորդ, ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը՝ ընդգծելով, որ քաղաքացիներին պետք է աշխատելու հնարավորություն տալ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սադրանք է որակել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպը, որը կազմակերպվել է Ուկրաինայում նախագահական ընտրությունների նախաշեմին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Թուրքմենստանի առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների եւ բժշկական առաջատար կենտրոնների ղեկավարների:
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները որոշել են այսօր երեկոյան ժամը 17:30-21:00 հատվածում խարույկի շուրջ քաղաքական զրույցներ անցկացնել:
Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, և այդ իսկ օրը վարույթն իրականացնող մարմնին ներկայացվել են Սամվել Մայրապետյանի առողջական վիճակը բնութագրող բժշկական տեղեկանքները: